Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքից          Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, հիմնական ապացույցների ոչնչացում, անպատժելիություն․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

20 հոկ 2021 11:32

3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 2-ը վիրահատվում են. մանրամասներ՝ «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենայի վթարից

Ինչպես հայտնել էինք քիչ առաջ, այսօր՝ ժամը 07:04-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ և զոհեր:


Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:


Ըստ տարածված տեղեկությունների՝ վիրավորների մի մասը տեղափոխվել է Արմենիա ԲԿ, մյուս մասը՝ Աշտարակի ԲԿ-ում: Արմենիա ԲԿ-ի խոսնակի Աշոտ Կուրղինյանն ասաց, որ իրենց մոտ այս պահին գտնվում է 10 տուժած ուղևոր.


«3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 6-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 2-ն էլ այս պահին վիրահատվում են»,-նշեց նա:


Խոսնակը նաև հավելեց, որ ուղևորները հիմնականում եղել են միջին տարիքի, նրանց մեջ է եղել նաև երիտասրդ մի տղա, մոտավորապես, 20 տարեկան:


Փորձեցինք կապ հաստատել նաև Արագածոտնի ԲԿ, որտեղից մեզ հրաժարվեցին որևէ տըեղեկություն տալ, նշելով, որ քիչ ուշ հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր