Հունիսի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»    

20 հոկ 2021 12:18

Խոզի երիկամի փոխպատվաստում մարդուն. խոզերը կարող են պոտենցիալ կերպով լինել օրգանների կայուն աղբյուր

Նյու Յորքում վիրաբուժները բարեհաջող իրականացրել են գենոմոդիֆիկացված խոզի երիկամի փոխպատվաստում մարդուն։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ նշելով, որ օրգանը գործում է նորմալ։

Նյու Յորքի փոխպատվաստման ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Մոնտգոմերիի խոսքով՝ փոխպատվաստումն ավարտելուց անմիջապես հետո երիկամը սկսել է մեզ արտադրել։

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ գենոմոդիֆիկացված խոզերը կարող են պոտենցիալ կերպով լինել օրգանների կայուն աղբյուր։ Այդ վիրահատության իրականացումը նա անվանել է վիթխարի բեկում։

Նշվում է, որ ներկայում 100 հազար ամերիկացիներ սպասում են փոխպատվաստման, որից ավելի քան 90 հազարը՝ հենց երիկամի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր