Թոշակառուների հանդեպ նախընտրական «բարիացում»՝ բազմամիլիոնանոց պարգևավճարների ֆոնին. «Փաստ»          Փետրվարի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       2025 թվականն առաջին տարին էր մեր անկախացումից ի վեր, երբ չեղան սահմանային զnհեր, հիմա կա իրական խաղաղություն մեր տարածաշրջանում    

20 հոկ 2021 16:30

Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքներում թանկարժեք մետաղների 167 հանք կա

Ղարաբաղյան երրորդ պատերազմի հետևանքով ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված տարածքներում թանկարժեք մետաղների 167 հանք կա։ Թիվը հրապարակել է Ադրբեջանի ԱԻ նախարար Վուգար Քերիմովը՝ ելույթ ունենալով կառուցապատման թեմայով անցկացվող ցուցահանդեսում։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, միաժամանակ, նա հայերին մեղադրել է անցած տարիներին դրանց շահագործման ու միլիարդավոր դոլլարների վնաս պատճառելու համար։

Ադրբեջանցի պաշտոնյան հայտնել է, որ այդ տարածքներում մտադիր են ջրամաբարներ կառուցել, որոնք բնակչությանը կապահովվեն խմելու ջրով, ինչպես նաև ոռոգման խնդիր կլուծեն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր