Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. «Ժողովուրդ»          Հուլիսի 10-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է եղել մեր նախընտրական ծրագրում. մինչև տարվա վերջ կհրապարակենք տեքստը    

25 հոկ 2021 11:18

Ադրբեջանում պահեստազորայինների ռազմական հավաքներ են

Ադրբեջանում այսօրվանից կանցկացվեն պահեստազորայինների ռազմական ուսումնական հավաքներ, հայտնում են տեղական ԶԼՄ-ները` հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Նշվում է, որ պահեստազորում գտնվող զինապարտների ներգրավմամբ վարժական հավաքների հիմնական նպատակը նրանց մարտական պատրաստության, գիտելիքների և հմտությունների բարձրացումն է:
«Զորավարժությունների ընթացքում զինապարտները կծանոթանան զենքի և ռազմական տեխնիկայի ժամանակակից նմուշներին, ինչպես նաև կուսումնասիրեն դրանց շահագործման կանոնները»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ռազմական հավաքները կտևեն մինչև նոյեմբերի 6-ը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր