Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

27 հոկ 2021 10:30

Կգա մի օր, երբ մենք կկարողանանք Զանգեզուրից մեկնել Ստամբուլ.Հայաստան-Թուրքիա հարաբերություններն Էրդողանը պայմանավորել է Ադրբեջանով

Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները կարգավորելու խոչընդոտներ չեն մնա, եթե նա լուծի իր խնդիրներն Ադրբեջանի հետ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին երեքշաբթի ասել է  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Ամուր խաղաղություն կառուցելու պայմաններն այժմ բարենպաստ են, առավել քան երբևէ: Այս հարցում Հայաստանը պետք է անկեղծ կամք դրսևորի Ադրբեջանի հետ խնդիրները լուծելու համար: Եթե դա անի, ապա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար որևէ խոչընդոտ չի լինի»,- Էրդողանի խոսքերն մեջբերել է NTV հեռուստաալիքը.

Նա նշել է, որ Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում Թուրքիայի մասնակցությամբ իրականացվող ենթակառուցվածքային նախագծերը՝ մայրուղիները և երկաթուղիները տնտեսական և առևտրային շահավետ հնարավորություններ կստեղծեն տարածաշրջանի բոլոր երկրների համար։ «Սրանից կշահեն Ադրբեջանի բոլոր հարևանները, այդ թվում՝ Իրանը, Վրաստանը և Հայաստանը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
***
«Ղարաբաղում ստեղծվելիք ցամաքային և երկաթուղային հաղորդակցությունները տնտեսական և առևտրային նոր հնարավորություններ կբացեն ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար»,- այս մասին Արցախ կատարած այցի ժամանակ ասել է Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Կգա մի օր, երբ մենք կկարողանանք Զանգեզուրից մեկնել Ստամբուլ»,- շեշտել է նա։

Երեքշաբթի օրը Էրդողանը և Իլհամ Ալիևը Արցախի օկուպացված տարածքներում բացել են Վարանդայի օդանավակայանը։ Նրանք մասնակցել են նաև դեպի Արաքսի հովիտ տանող մայրուղու շինարարության մեկնարկին և Թուրքիայի աջակցությամբ Կովսականում «խելացի գյուղատնտեսական այգու» ստեղծման  արարողությանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր