Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով          Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

27 հոկ 2021 15:00

Հայաստանում բյուջետային միջոցները գրպանվել են ոչ թե մեկ անձից գնումների, այլ սարքովի տենդերների միջոցով

Մեկ անձից գնումների աճը մի քանի տոկոսային կետ է, այսինքն էական չէ։ ԱԺ-ում այս մասին ասաց «ՔՊ» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Վերջինս ասաց, որ ՀՀ ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանին խնդրել է ներկայացնել հստակ վիճակագրություն՝ արդյոք մեկ անձից գնումներն աճե՞լ են, թե ոչ և որն է դրա պատճառը։ Պատգամավորի խոսքով պարզվել է, որ մեկ անձից գնումների աճը մի քանի տոկոսային կետ է։

«Այդ աճի մեջ հիմնական բաղադրիչն այն ծառայություններն են, որոնք պարզապես մեկ անձից բացի այլ տեսակի գնում հնարավոր չէ իրականացնել։ Այսինքն էլեկտրաէներգիա, առողջապահական ծառայություններ և այլն։ Երբ ասում ենք մեկ անձից գնում և ասում ենք, որ դա նշանակում է կոռուպցիա, գաղտնիք չէ, որ Հայաստանում բյուջետային միջոցները գրպանվել են ոչ թե մեկ անձից գնումների, այլ սարքովի տենդերների միջոցով։ Գիտենք՝ այդ մրցույթները ոնց են կազմակերպել, այդ մրցույթների արդյունքում ինչ ծավալի ատկատների մեխանիզներ են աշխատել ու գիտենք՝ այդ մրցույթներն ինչպես են կարվել առանձին ընկերությունների հագով»,-նշեց պատգամավորը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր