Տեսանյութ.Սևբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակ, տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը`կին          ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը       Գիշերը Մոսկվայի փողոցներում ռազմական տեխնիկայի շարժ է նկատվել    

28 հոկ 2021 11:43

Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը ծայրահեղ լարված է. Փաշինյանի 14-ամյա դուստրն էլ վարակվել է կորոնավիրուսով

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարաեց, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում ծայրահեղ լարված է:


Նա առողջապահության նախարարին խնդրեց ներկայացնել վերջին տվյալները:



Անահիտ Ավանեսյանն էլ ասաց, որ երեկ իրականացվել է 15 հազար 818 թեստավորում, որից դրական է հաստատվել 2307-ը, արձանագրվել է 38 մահ:


Նախարարի խոսքով՝ այս պահին Հայաստանում մոբիլիզացված է 27 բժշկական կենտրոն, որոնք սպասարկում են կորոնավիրուսով վարակված հիվանդներին:


«3050 մահճակալ այս պահին զբաղված է, ունենք ծանր վիճակում գտնվող 1088 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 307-ը, թոքային օդափոխության սարքերին միացված է 152 քաղաքացի», - նշեց Ավանեսյանը:


Նա ասաց, թե այս պահին 122 հղի կին հոսպիտալացված է, որոնցից 53-ի մոտ առկա է թոքաբորբ ու թթվածնային կախյալ են:


Նախարարն ընդգծեց, որ այս պահին դրական ակտիվ դեպքերի 30 հազար 433 քաղաքացու շրջանում պատվաստված  է 1702-ը:


«Հոսպիտալացված 3100 քաղաքացու շրջանում պատվաստվածների թիվը 96 է: Վերակենդանացման բաժանմունքում գտնվողների մեջ ունենք 5 հոգի, ովքեր պատվաստված են», - հայտնեց առողջապահության նախարարը:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե չպետք է գնալ լոքդաուների, այլ պետք է խստացնել դիմակների կրման գործընթացը:


«Չի բացառվում, որ նոր որոշումներ կայացնենք ու չի բառացում, որ բաց տարածքներում պարտադիր դառնա դիմակ կրելը», - ասաց վարչապետը:


Նա նշեց, որ ՀՀ բոլոր քաղաքացիներին պատվաստելու համար անհրաժեշտ պատվաստանյութ կա:


Փաշինյանի խոսքով՝ իր 14-ամյա դուստրը վերջերս վարակվել է կորոնավիրուսով ու այդ մասին իմացել են բավականին ուշ:


«Մեր ընտանիքի անդամներից ոչ մեկը չվարակվեց, բայց կարող էինք վարակվել, բայց մեր ընտանիքի այն անդամները, որոնք պատվաստված էին, չվարակվեցին, մենք մեր օրինակով տեսանք պատվաստնյութի արդյունավետությունը», - հայտարարեց Փաշինյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր