Ռուսաստանը Հայաստանին խնդրում է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ-ում կամ ԵԱՏՄ-ում իր ապագայի վերաբերյալ          Փաշինյանը սպառնաց, որ Սամվել Կարապետյանը բավականին երկար ժամանակ հնարավորություն չի ունենա Հայաստանից հեռանալ       Տեսանյութ.Մենք նոր ծրագիր ունենք, ՀՀ-ում անապահով ընտանիքները 0 դրամ են վճարելու էլեկտրականության և ջրի համար    

28 հոկ 2021 12:43

Վաղը կլսեք նոր սենսացիոն բացահայտումներ իշխանության դավաճանական գործողությունների մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Արթուր Ղազինյանը խոստանում է նոր սենսացիոն բացահայտումներ 44-օրյա պատերազմի ընթացքում ՀՀ ռազմաքաղաքական իշխանության դավաճանական որոշումների և գործողությունների վերաբերյալ:


Դրանք կհրապարակվեն վաղը կայանալիք «Կորսված հաղթանակ. Դավաճանություն թե անգրագիտություն» խորագրով համաժողովի ընթացքում։ Այն կազմակերպել է «Հայաստան» դաշինքը։


Բանախոսները կլինեն անվտանգային հարցերով փորձագետ, ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, սյունեցի Աննա Գրիգորյանը, տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը, լրագրող Նաիրի Հոխիկյանը, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, քաղաքագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և այլ փորձագետներ։


Կքննարկվեն  44-օրյա պատերազմի խայտառակ պարտության ներքաղաքական և աշխարհքաղաքական պատճառները:


«Սպասվում խորքային քաղաքական և մասնագիտական քննարկում, կլինեն նոր սենսացիոն բացահայտումներ 44-օրյա պատերազմի ընթացքում ՀՀ ռազմաքաղաքական իշխանության դավաճանական որոշումների և գործողությունների վերաբերյալ:


Միասին գտնենք «սրանք անգրագետ են, թե՞ դավաճան» ամենակարևոր հարցի պատասխանը»,-նշել է Ղազինյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր