Տեսանյութ.Նարեկ Կարապետյանին «Նարեկ» են նվիրել որպես օրհնություն          Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, բախվել է 4 մեքենա       Ալիևը փող է սկսում ծախսել Փաշինյանի ընտրարշավի ու նրա ընդդիմադիրներին «սևացնելու» համար    

28 հոկ 2021 16:40

Հայաստանից դրական ազդակներ եկան, Թուրքիան կհամակարգի Ադրբեջանի հետ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը

Թուրքիան խորհրդակցում է Ադրբեջանի հետ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Մենք այդ հարցը քննարկել ենք Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ֆիզուլի կատարած վերջին այցի ժամանակ։ Այդ ոլորտներում մենք խորհրդակցում ենք Ադրբեջանի հետ։ Միաժամանակ Հայաստանից դրական ազդակներ եկան։ Մենք մեր կողմից հայտարարել ենք, որ փոխադարձ գործողություններ ենք անելու Հայաստանի դրական քայլերի նկատմամբ, բայց նաև քննարկում ենք, թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել Ադրբեջանի հետ միասին», - ասել է Չավուշօղլուն CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Հիշեցնենք՝ այսօր Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցը նաև քննարկվում է Ռուսաստանի գործընկերների հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր