Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մարտի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Արարատի մարզում 61-ամյա վարորդը «ՎԱԶ 2106» վարելիս հանկարծամшհ է եղել, բшխվել բնակչի տան ցանկապատին    

30 հոկ 2021 13:54

Տեսանյութ.Ադրբեջանում ոստիկանները դաժանաբար ծեծելով սպանել են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հաշմանդամ մասնակցին

Ադրբեջանի ոստիկանական տեղամասերից մեկում ծեծել են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի մասնակցին։ Տելեգրամյան ալիքներում տարածվել է տեսանյութ, թե ինչպես են վետերանին ոստիկանները «գետնին հավասարեցրել»։ Նրան այնքան են հարվածել, որ վերջինս կորցրել էր գիտակցությունը։

Ընդդիմադիր ադրբեջանական տեղեկատվական հարթակները հայտնում են, որ Ադրբեջանի ոստիկանության բաժնում ծեծի ենթարկվածը հաշմանդամություն ունեցող վետերան է, որին առանձնակի դաժանությամբ ծեծել են, որից հետո հաշմանդամը մահացել է։

Ականատեսներից մեկը ադրբեջանցուն ծեծող ոստիկաններին «հայ» է անվանել։ Մամուլում ակտիվ քննարկվում է ադրբեջանական իշխանությունների որդեգրած քաղաքականությունը։ Շատերը ծաղրում են, թե Ադրբեջանն այսպես երախտագիտություն հայտնում իր զինվորներին։

Տեսանյութը՝ «Փաստինֆո»-ի տելեգրամյան ալիքում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր