Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

30 հոկ 2021 19:00

Իսրայելը պատրաստվում է բավականին բարդ եւ ռիսկային օպերացիային ՝հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին

Իսրայելական ռազմաօդային ուժերը սկսել են նախապատրաստվել Իրանի միջուկային օբյեկտներին օդային հարված հասցնելու օպերացիային։ Օպերացիան կարող է սկսվել արդեն 2022 թվականին։ Այդ օպերացիան իրականացնելու համար առանձնացվել է հատուկ ֆինանսավորում, նաեւ կազմվել է հատուկ ռազմավարժանքային պլան՝ այն ռազմաօդային ուժերի մարտիկների համար, որոնք ներգրավված են լինելու այդ օպերացիայի իրականացմանը։ Իսրայելի կառավարությունը միլիարդավոր շեքելներ է պատրաստ ներդնել այդ օպերացիայում։

Օպերացիայի պլանը դեռեւս «սեւագիր» վիճակում է, սակայն որոշ դետալներ հնարավոր է վերջնական տեսքի բերվեն շատ կարճ ժամանակում, մինչդեռ այլ դետալների վերջնական տեսքի բերվելու համար կպահանջվի մեկ տարուց ավելի։ Կարեւոր է, որպեսզի բոլոր մանրամասները լինեն լավ մշակված եւ հաշվարկված։

Իսրայելական մամուլում եղած տեղեկություններից ելնելով՝ այդ օպերացիան հիմա իսրայելական ռազմաօդային ուժերի համար հանդիսանում է հիմնական առաջնահերթությունը։ Սա բավական բարդ եւ ռիսկային օպերացիա է իրականում, քանի որ նախ իսրայելական օդուժը պետք է հաղթահարի իրանական հակաօդային պաշտպանության համակարգերը, ապա կարողանա հարվածել իրանական միջուկային օբյեկտներին, որոնք ստորգետնյա են, մեծ խորությունների վրա, եւ երրորդ, այդ հարվածից հետո պետք է պատրաստ լինեն Իրանի եւ ռեգիոնում նրա դաշնակիցների պատասխան հարվածներին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր