Հյուսիս-Հարավ միջազգային փոխադրամիջանցքը շահավետ է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար          Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով       Այն, ինչ այսօր կատարվում է կոչվում է «ռեկետ», եթե ՀԷՑ-ը պետականացվի, պրոբլեմներ ենք ունենալու    

02 նոյ 2021 12:48

Թուրքիայի հնարավոր ռազմական գործողության ֆոնին ՌԴ-ն կործանիչներ է տեղակայել թուրք-սիրիական սահմանին

Թուրքական մամուլում  շարունակվում են հրապարակվել նյութեր, ըստ որոնց՝ Թուրքիան առաջիկայում նոր ռազմական գործողություն է սկսելու Սիրիայի հյուսիսում քուրդ զինյալների դեմ, որոնց համարում է ահաբեկիչներ:

Այս համատեքստում թուրքական մամուլը հաղորդում է, որ Թուրքիայի հնարավոր ռազմական գործողության ֆոնին Սիրիայի կառավարական ուժերը Սիրիայի հյուսիսում, իսկ ավելի կոնկրետ Այն  Իսա շրջանում սկսել են ամրապնդել իրենց դիրքերը: Իրենց հերթին «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (Արաբաքրդական զինված միավորում) նույնպես մեծ թվով զորքեր են ուղարկել Այն Իսա:

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝  Ռուսաստանը Սիրիայում՝  Թուրքիայի սահմանից 3կմ հեռավորության վրա, տեղակայել է հրթիռներով զինված կործանիչներ: Բացի դրանից ռուսական կողմը ռազմական ուղղաթիռներ է ուղարկել Սիրիայի հյուսիս: Նույնիսկ հայտնի է, որ քրդերի վերահսկողության տակ գտնվող Ղամիշլի շրջանից ռուսական 3 ռազմական ուղղաթիռ է մեկնել Հալեպ:

Նշվում է նաև, որ Թուրքիայի հնարավոր նոր ռազմական գործողության սպառնալիքի համատեքստում Ռուսաստանն իր օդային զորավարժությունները տեղանքում իրականացնում Սիրիայի կառավարական ուժերի,  «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հետ համակարգմամբ:

Արաբական մի շարք լրատվամիջոցներ է հաղորդում են, որ Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող Սիրիայի Աֆրին շրջանում ընթանում են վարժանքներն Թուրքիայի աջակցությունը վայելոլ զինյալների մասնակցումյամբ, որոնց շնորհիվ թուրքական կողմը փաստացի օկուպացրեց Աֆրինը մի քանի տարի առաջ: 

Աղբյուր`    Artigercek

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր