Ինչու Աննա Հակոբյանը չի ուղեկցում Փաշինյանին քարոզարշավի օրերին. «Ժողովուրդ»          Փաշինյանը հաստատեց, որ Հայաստան է բերելու 300.000 ադրբեջանցի       Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն որոշել է ընթացիկ տարում ամբողջությամբ դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը, ՍԱՏՄ-ն հերքում է    

04 նոյ 2021 11:49

Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում թուրքական ԱԹՍ-ների հաջողությո՞ւնն է վախեցրել Պուտինին

Նոյեմբերի 2-ին  պաշտպանության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՝ ԱԹՍ-ների վերաբերյալ արած հայտարարությունը լայնորեն տարածվել են թուրքական մամուլում և շահարկումների առիթ դարձել թուրքական քարոզչամեքենայի համար:

Նշյալ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահն, անդրադառնալով ԱԹՍ-ների դեմ պայքարին,  մասնավորապես նշել էր

«Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես են ԱԹՍ–ներն իրենց դրսևորել վերջին տարիների զինված հակամարտություններում, թե որքան արդյունավետ և որքան վտանգավոր կարող են լինել մեզ համար՝ հաշվի առնելով այն, ինչ տեսանք Սիրիայում՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ահաբեկչական հարձակումների ժամանակ։ Մենք սովորել ենք հետ մղել այդ հարձակումները և անում ենք դա բավականին արդյունավետ»,- ասել է Պուտինը։

Նա նաև հայտնել էր, որ ռուսական բանակի հաշվեկշռում հիմա ավելի քան 2000 անօդաչու թռչող սարքեր կան։

Թուրքական մի շարք իշխանամետ և ընդդիմադիր լրատվամիջոցներ նշել են, որ Պուտինը նման հայտարարություն է անում Դոնբասում թուրքական հարվածային ԱԹՍ-ների կիրառվելուց հետո՝ հավելելով, որ Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում թուրքական ԱԹՍ-ների հաջողությունն է  ստիպել Ռուսաստանին ավելի մեծ ուշադրություն դարձնել անօդաչու թռչող սարքերի արտադրությանը:  

Ուշագրավ է այն, որ թուրքական քարոզչամեքենան, թաքցնելով իր անհագստությունը Պուտինի հայտարարությունների մասով, պնդում է, թե «թուրքական ԱԹՍ-ների հաջողությունները վախեցրել են Պուտինին»:
Աղբյուր`    Ermenihaber.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր