Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

05 նոյ 2021 18:45

Բիլ Գեյթսը զգուշացրել է ՝աշխարհին վտանգ է սպառնում, կլինեն ոչ միայն նոր համավարակներ, այլև կենսաբանական զենքի կիրառմամբ ահաբեկչություններ

Աշխարհը պետք է պատրաստվի ոչ միայն նոր համավարակների, այլ նաեւ կենսաբանական զենքի կիրառմամբ հնարավոր ահաբեկչական հարձակումների, որոնք կարող են ավելի վտանգավոր լինել, քան կորոնավիրուսի տարածումը։ Այս մասին հայտարարել է Microsoft-ի հիմնադիր եւ բարերար Բիլ Գեյթսը։

Գեյթսը բրիտանական Policy Exchange ՀԿ-ի հետ հարցազրույցում ասել է, որ միլիարդավոր դոլարներ պետք է ծախսվեն համաճարակաբանական անվտանգության հետազոտությունների եւ նոր սպառնալիքներին դիմակայելու համար վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի հատուկ մեխանիզմների մշակման վրա:

Նա կոչ է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հատուկ աշխատանքային խումբ ստեղծել՝ վերահսկելու համաճարակաբանական իրավիճակը։ Գեյթսի խոսքով՝ այս կառույցը կարող է պատրաստվել նաեւ կենսաահաբեկիչների կողմից հնարավոր հարձակումներին՝ կիրառելով դրանց հետեւանքների վերացման սցենարները, հաղորդել է BBC-ն։

«ԱՀԿ-ի՝ համավարակի հարցերով աշխատանքային խմբին, ամենայն հավանականությամբ, տարեկան պետք կլինի մոտ մեկ միլիարդ դոլար: Այն կվերահսկի եւ կանցկացնի «մանրէաբանական վարժանքներ», ինչպես ես եմ դրանք անվանում», - ասել է Microsoft-ի հիմնադիրը Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Ջերեմի Հանթի հետ հարցազրույցում, ով այժմ ղեկավարում է բրիտանական խորհրդարանի առողջապահության հարցերով հանձնաժողովը։

Կենսաբանական զենքի կիրառմամբ ահաբեկչական հարձակումների սպառնալիքի կանխարգելման կարեւորությունը Գեյթսը բացատրում է հետեւյալ կերպ. «Իսկ ի՞նչ կլինի, եթե կենսաահաբեկիչները ջրծաղիկ հիվանդություն բերեն 10 օդանավակայաններ: Մենք գիտե՞նք, թե աշխարհն ինչպես կարող է արձագանքել դրան: Կան բնականորեն առաջացող համաճարակներ եւ համաճարակներ, որոնք առաջանում են կենսաահաբեկչությունից: Վերջինս կարող է նույնիսկ ավելի վատ լինել, քան այն, ինչի միջով այժմ անցնում ենք… Հուսով եմ, որ հինգ տարի հետո կկարողանամ «Մենք պատրաստ ենք հաջորդ համավարակին» վերնագրով գիրք գրել, սակայն դրա համար պետք է միլիարդավոր դոլարներ ծախսել հետազոտությունների վրա: ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան կմասնակցեն դրան»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր