Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել          Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը       ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան    

26 հուն 2020 11:34

Բիլ Գեյթսը կարծում է, որ պատվաստանյութ ստեղծելը չի ​​երաշխավորում, որ վարակը կդադարի տարածվել

Microsoft ամերիկյան տեխնոլոգիական կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը կարծում է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի նոր աճը կապված չէ վարակի բուժման փորձարկումների թվի աճի հետ: Նման հայտարարություն է նա արել CNN հեռուստաընկերության եթերում, փոխանցում է «ՏԱՍՍ-ը

Նրան հարց էր ուղղվել՝ արդյոք նա ճիշտ է համարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ամերիկյան վարչակազմի այլ աշխատակիցների պնդումներն այն մասին, որ ԱՄՆ-ում վարակվածների թվի բարձր տեմպերը բացատրվում են անցկացված թեստերի մեծ քանակով: «Ոչ, դա լրիվ սխալ է,- ասել է Գեյթսը:- Անկասկած, ավելի մեծ թվով թեստեր անցկացնելով, վարակման դեպքերի ավելի մեծ թիվ է հայտնաբերվում: Բայց դեպքերի թվի աճն ԱՄՆ-ում կշարունակվի, նույնիսկ եթե մենք փակագծերից դուրս թողնենք թեստերի ավելացումը»:

«Աշնանը փորձարկումներ անցկացնելու իշխանությունների հնարավորությունները կաճեն, եւ սա լավ նորություն է: Բայց սա չէ պատճառը, որ մենք դեպքերի թվի աճ ենք տեսնում,- շարունակել է Գեյթսը՝ նշելով, որ վարակի տարածման դեմ պայքարը իր գագթնակետին է ամբողջ երկրում, բացառությամբ Նյու Յորքի նահանգի: «Մինչեւ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները վարակվածության մակարդակը կրկին բարձր կլինի, եթե մենք չսկսենք ավելի լուրջ վերաբերվել այս խնդրին, քան հիմա»,- ասել է նա:

Նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելը չի ​​երաշխավորում, որ վարակը կդադարի տարածվել, հավելել է Գեյթսը: Հաղորդավարը հարցրել է նրան պատվաստանյութի մշակման հեռանկարների մասին՝ վկայակոչելով Մինեսոտայի համալսարանի վարակիչ հիվանդությունների հետազոտությունների եւ քաղաքականության կենտրոնի տնօրեն Մայքլ Օսթերհոլմի կարծիքը: Ըստ համաճարակաբանի՝ «վիրուսի տարածումը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ չվարակվի երկրի բնակչության 60-70 տոկոսը կամ մինչեւ պատվաստանյութ չստեղծվի»:

«Դա իսկապես այդպես է,- ասե է Գեյթսը՝ նշելով, որ պատվաստանյութը երկու հիմնական գործառույթ ունի: «Մեկը [պատվաստված] անձի դեմ անհատական ​​պաշտպանություն ապահովելն է, իսկ երկրորդը թույլ է տալիս նրան դադարել հիվանդության տարածող լինել»,- շեշտել է նա:

«Հավանականություն կա, որ պատվաստանյութն ավելի լավ կդրսեւորի իրեն անհատական պաշտպանություն տրամադրելիս, քան՝ տարածումը  [վիրուսի] կանխելու գործում,- ասել է Microsoft-ի հիմնադիրը:- Մենք փորձում ենք ուսումնասիրել տարբեր պատվաստանյութեր եւ գնահատում ենք այն, թե ինչ արդյունքներ են դրանք ցույց տալիս այս երկու ցուցանիշներով»: «Չի կարելի երաշխավորել, որ պատվաստանյութը, անշուշտ, կդադարեցնի վարակի տարածումը»,- եզրափակել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր