Տեր Վրթանես քահանա Բաղալյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել          Իրենց իսկ հրավիրած «հավաքից» փախչող «տասնյակի» տեսարանը ամենանողկալի պատկերներից մեկն էր       Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար    

06 նոյ 2021 10:17

Առաջիկա հանրահավաքից ակնկալիքները տարբեր են.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ 2-րդ նախագահի գլխավորած «Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8-ին` ժամը 18։00-ին, հանրահավաք է անելու Ազատության հրապարակում։ Ակնկալիքները տարբեր են։


Մի մասը կարծում է, որ այն դառնալու է իշխանափոխության սկիզբը։ Մյուսները հասկանում են, որ մեկ հանրահավաքով իշխանափոխություն չի լինի: Մի երրորդ խումբն էլ կարծում է, թե սա Ռոբերտ Քոչարյանի կարապի երգն է. եթե չստացվի, պարզ կդառնա, որ նա այլևս չունի այնքան աջակցություն, որքան ուներ ամռանը, և պետք է հեռանա ասպարեզից:


Ընդդիմադիրները գիտակցում են, որ ընտրությունները չեն լուծել քաղաքական ճգնաժամը, և փողոց վերադառնալու պահանջ կա։ Սակայն ո՞ւմ դեմքով և ի՞նչ ծրագրով»։


facebook sharing buttonmessenger sharing buttontwitter sharing buttontelegram sharing buttonskype sharing buttonpinterest sharing buttonsharethis sharing button


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր