Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

06 նոյ 2021 13:34

Հայտնել են Սահակաշվիլու կողմից պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մասին, նրա դատավարությունը ցանկանում են անցկացնել բանտում

Վրաստանի արդարադատության նախարար Ռաթի Բրեգաձեի տեղեկատվությամբ՝ նոյեմբերի 10-ին նշանակված դատավարությունը «Իմեդի» հեռուստաընկերության ջարդարարության գործով կարող է տեղի ունենալ Ռուսթավիի թիվ 12 բանտում, տեղեկացնում է Грузия Online-ը։

Ինչպես «Ռուսթավի 2»-ի եթերում ասել է Բրեգաձեն, արդարադատության նախարարությունը խորհուրդ է տալիս, ելնելով անվտանգության նկատառումներից, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլուն չհանել Ռուսթավիի թիվ 2 բանտից

«Մենք խորհուրդ ենք տալիս դատավարությունն անցկացնել Ռուսթավիի թիվ 12 հաստատությունում։ Այսպիսին է մեր խորհուրդը եւ, բնականաբար, մենք կօգտվենք բոլոր իրավական միջոցներից դրան հասնելու համար։ Դատավարությունը կարող է իրականացվել նաեւ այլ վայրում, բայց մենք խստորեն խորհուրդ ենք տալիս բանտարկյալին դուրս չբերել թիվ 12 քրեակատարողական հաստատությունից։ Ելնելով իր իսկ անվտանգության շահերից՝ մենք պարտավոր ենք պաշտպանել նրան եւ ապահովել իրավակարգը։ Եթե ինչ-որ սադրանք լինի, ո՞վ է պատասխան տալու դրա համար։ Չի կարելի, որպեսզի բոլոր ուժերն ուղղվեն սադրանքի կանխմանը։ Հետեւաբար, մենք խորհուրդ ենք տալիս դատավարությունն անցկացնել տասներկուերորդ քրեակատարողական հաստատությունում»,- նշել է Ռաթի Բրեգաձեն։
***
Վրաստանում, ի աջակցություն նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլու բողոքի ակցիաների կազմակերպիչները մտադիր են արգելափակել պետական հաստատությունների շենքերը: Այս մասին հայտնել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչ Բաչա Մգելաձեն:

«Նոյեմբերի 6-ից տարբեր քաղաքական խմբեր թիվ 12 քրեակատարողական հիմնարկի մոտ մտադրվել են պերմանենտ ակցիաների իրականացնել, որոնց կմասնակցեն մարզերից եկող կողմնակիցները: Բացի այդ, բողոքի ակցիա է նախատեսվում նաև Թբիլիսիում: Օպերատիվ տվյալներով՝ ակցիաների կազմակերպիչները մտադիր են արգելափակել պետական հաստատությունները: Նշված գործողությունները, որոնց նպատակը բռնի իշխանափոխությունն է, ծրագրվում են բանտում գտնվող Միխեյիլ Սահակաշվիլու կողմից»,- ասել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր