Հետաքրքիր իրադարձություններ են ծավալվում մեր շուրջբոլորը, որոնք էապես կարող են փոխել տարածաշրջանային իրավիճակը          Ամերիկացի գիտնականներն առաջին անգամ մարդուն խոզի երկու երիկամ են փոխպատվաստել       Հակաբիոտիկները հարցի լուծում չեն.Բժիշկ Մյասնիկովն ասել է` ինչպես կարելի է տնային պայմաններում բուժել «Օմիկրոնը»    

08 նոյ 2021 14:42

Տեսանյութ.ԶՈՒ բյուջեն չի ավելացել.ՍՈՒ 30-երի գնումը ենթադրում էր նաև որոշակի հսկողություն

«Ասել՝ ինչ ասել կատարել ենք, սխալ է։ Պետք է նաև համապատասխան հսկողություն իրականացվեր»,- այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե վերջինիս կառավարման օրվանից սկսած բանակն ինչի կարիք ունեցել է, իրենք գնել են, բավարարել անհրաժեշտ կարիքները։

Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ պետական ծրագրով սպառազինության և ռազմական տեխնիակայի մատակարարումները բոլոր ժամանակահատվածներում՝ ՀՀ երեք նախագահների և պաշտպանության նախարարների օրոք եղել են։ Յուրաքանչյուր սադրանք հակառակորդի կողմից որոշակի ճշգրտումներ են մտցրել այդ ծրագրում։ Նման փոփոխություններ, ըստ ՊՆ նախկին ղեկավարի, եղել է օրինակ՝ 2016 թվականի ապրիլյան գործողությունների ժամանակ։

«Առաջնային այն կարևոր իրերը որոնք հարկավոր են։ Օրինակ՝ զինվորին հանդերձանք, մեծ քանակությամբ սաղավարտներ, զրահաբաճկոններ, ինչը այս պատերազմի ժամանակ բացակայում էր։ Երկրորոդը՝ ավիացիոն կոմպոնենտի հետ կապված ԱԹՍ-ներ՝ հետախուզական և հարվածային։ Այդ ծրագրի մեջ նրանք փոփոխություններ են մտցրել»։

Ավիացիոն կոմպոնենտի զարգացումը միշտ էլ ԶՈՒ-երի կարևոր ուղղություններից մեկն է եղել, բայց այն պետք է իրականացվի համահունչ այն բոլոր խնդիրներին, որոնք որ կան ու համապատասխանի մարտական խնդիրներ կատարելու կարողություններ։ Ըստ Օհանյանի՝ ՍՈՒ 30-երի գնումը ենթադրում էր նաև որոշակի հսկողություն։

«Եթե դու գնում ես ռազմական միջոցներ՝ ռազմամթերք, բայց դա ամբողջովին չէ, ամբողջովին չէ նաև հետախուզական, ռադիոէլեկտրոնային կապի հետ կապված հարցերը և այդ միջոցները սպառազինությամբ հանդերձավորված չեն, դրանց արդյունավետությունը իջնում է։ Ասել՝ ինչ ասել կատարել ենք, պետք է նաև համապատասխան հսկողություն իրականացվեր, մանավանդ, որ նաև տվյալ միջոցի համար պատրաստի օդաչուներ պետք է լինեն՝ ընդ որում բարձրակարգ»,- հավելեց Օհանյանը։

Սեյրան Օհանյանը՝ հակադարձելով Նիկոլ Փաշինյանին, հավելել է, որ ԶՈՒ բյուջեն չի ավելացել։
«Նախկինում միջպետական վարկերը, որոնք հատկացվում էին ՌԴ-ից ՀՀ Զինված ուժերին, չէին մտնում բյուջեի մեջ։ Այսօր այդ վարկերը և վարկերը ապահովող գումարները մտնում են ԶՈՒ բյուջեի մեջ։ Այդքան էլ չեն ավելացրել»։
Օհանյանը նշել է, որ բյուջեի ավելացումները անընդհատ են եղել։ Պաշտպանության նախկին նախարարը նշեց, որ ընդունելով պաշտոնը, նախարարության բյուջեն եղել է 110 միլիարդ, իսկ 2016 թվականին՝ հնաձնելու ժամանակ 110 միլիարդ եղել է միայն ԶՈՒ աշխատավարձերի ֆոնդը։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր