Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

08 նոյ 2021 15:15

Հայաստանի նախագահը` Թուրքիայի հետ հարաբերությունների մասին.Լավ կլիներ լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ

Ես տեսակետներ ունեմ, որոնք չեմ թաքցնում. այո, Հայաստանը պետք է լավ հարաբերություններ ունենա աշխարհում բոլորի հետ։ Այս մասին «Արգումենտի ի ֆակտի» պարբերականին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։

«Ցանկալի կլիներ լուծել Ադրբեջանի հետ խնդիրները, թեեւ դա բարդ խնդիր է։ Լավ կլիներ լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, ինչն էլ ավելի դժվար է։ Ի վերջո, ինչպե՞ս կարելի է մոռացության տալ պատմությունը։ Իսկ պետությունն իր որոշումների համար պատասխանատու է ոչ միայն իր քաղաքացիների, այլեւ մի քանի անգամ ավելի մեծ հայության առջեւ։ Եվ այս մարդիկ վաղը կարող են շատ զգայուն հարցեր տալ»,- ասել է Արմեն Սարգսյանը։

Հարցին` արդյոք նա հնարավոր է համարում հայ-թուրքական հաշտեցումը, թե՞ արդեն ամեն ինչ ընդմիշտ կորած է, նախագահը նշել է. «Պատասխանը տրիվիալ է. ոչինչ հավերժ չէ. ոչ վերջնական հաղթանակ, ոչ վերջնական պարտություն։ Այս աշխարհում ամեն ինչ հնարավոր է: Օրինակ՝ Ֆրանսիան ու Գերմանիան մի քանի հարյուր տարի կռվել են իրար հետ, բայց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամեն ինչ փոխվեց։ Առաջին հերթին հայտնվեց հանդուրժողականություն` հավատքի, մշակույթի, շփման նկատմամբ։ Եթե ​​դա այդպես չլիներ, Եվրոպայում միջնադարյան պատերազմները կշարունակվեին դեռ մեր օրերում։ Կարծում եմ, որ նախաձեռնությունն այս դեպքում պետք է լինի Թուրքիայի կողմից: Հանդուրժողականություն` մշակույթի, պատմության, հուշարձանների, հավատքի, եկեղեցու եւ մնացած ամեն ինչի իմաստով։ Առանց դրա, առանց միմյանց նկատմամբ հարգանքի, ոչինչ չի ստացվի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր