Արցախի, ՀՀ-ի օդն, ի վերջո, փա՞կ է, թե՞ ոչ. պատասխանը, ցավոք, մինչ օրս բայրաքթարների տզզոցի նման օդից կախված է մնում.«Ժողովուրդ»

Արցախի տարբեր շրջանների տնավեր դարձած քաղաքացիներն ահազանգում են բնակարային խնդիրների ու առանց սեփական տանիքի դեգերումների մասին: Մեկ տարի անց դեռ անհետ կորածներ ու, ցավոք, անհողաթումբ աճյուններ կան, իսկ ռազմի դաշտում հաշմանդամություն ձեռք բերած զինվորականները ու կամավորները, որ ոտք ու ձեռք են կորցրել, հաշմանդամության կարգ ձեռք բերելու համար ստիպված են սոցապծառայությունների առջև հերթ կանգնել: Պատերազից հետո՝ մեկ տարի անց, հարցերի հարցը շարունակում է հետևյալը մնալ. օդն, ի վերջո, փա՞կ է, թե՞ ոչ: Արդեն, սակայն, ոչ թե Արցախի օդը, այլ նաև Հայաստանի Հանրապետության: Աղետի պես մեր գլխին թափվող անօդաչու թռչող սարքերը, որ ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաև թիկունքում մահաբեր անձրևի պես այրում ու մոխրացնում էին մեր քույրերին ու եղբայրներին, դեռ սպառնո՞ւմ են մեզ, թե՞ հակաօդային պաշտպանության համակարգը ցանկացած պահի կարող է նրանց տեղում չեզոքացնել: Այս ամենի պատասխանը, ցավոք, մինչ օրս բայրաքթարների» տզզոցի նման օդից կախված է մնում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: