Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնելու դեպքում Վրաստանին սպառնում է պատժամիջոցներ          Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել       Տեսանյութ.Զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ինքնաթիռում՝ 15 կանանց մասնակցությամբ    

11 նոյ 2021 14:46

Արցախյան հարցում Ռուսաստանը օգտվեց, մինչ Արեւմուտքը քնած էր

Արցախյան հարցում Ռուսաստանը օգտվեց, մինչ Արեւմուտքը քնած էր։ Այս մասին ամերիկյան The Atlantic ամսագրի էջերում գրում է Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Յան Քելին։ Նա բացահայտել է 2010-ականների արցախյան բանակցային գործընթացից որոշ դրվագներ

«Ե՛վ Օբաման, և՛ Թրամփը չցանկացան իրականացնել ետ ու առաջ գնալու և գլխապտույտ առաջացնող պայմանավորվածություններ, որոնք անհրաժեշտ էին համաձայնության հասնելու համար (Հայաստանի և Ադրբեջանի): Նրանցից յուրաքանչյուրը, ըստ երեւույթին, կարծում էր, որ ԱՄՆ նախագահը պետք է մասնակցի միայն ստորագրման վերջնական արարողությանը։

Այնուամենայնիվ, երեք նախնական համանախագահներից երրորդը պատրաստ էր բանակցել։ Վերջին տասնամյակում Պուտինը գրեթե ամեն տարի ընդունել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին։ Այսպիսով, երբ պատերազմը սկսվեց 2020 թվականին, միայն Պուտինն էր պատրաստ ամեն ինչ անել՝ մարտերը դադարեցնելու համար:

Փարիզն ու Վաշինգտոնը, փաստորեն, հակամարտության լուծումը թողնելով Մոսկվային, ի վերջո, կարողացան միայն թեթևացում հայտնել ռազմական գործողությունների ավարտի և ռուսական խաղաղապահ ուժերի ժամանման կապակցությամբ, թեև Պուտինը ստիպել էր նրանց դուրս գալ այդ գործընթացից:

Մոսկվան նաև խթանում է նոր բազմակողմ մեխանիզմ՝ «3+3», տարածաշրջանի համար։ Բացի ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու մռայլ հեռանկարներից, Արևմուտքը «3+3» համակարգին մեծ այլընտրանք չառաջարկեց։ Չկարողանալով Ռուսաստանի վրա կողմնորոշված տնտեսական և անվտանգության մեխանիզմներին իրատեսական այլընտրանքներ առաջարկել՝ Արևմուտքը մեկ այլ տարածաշրջան թողեց գիշատիչ տերության ողորմածության տակ և օգնեց ստեղծել անկայունության մեկ այլ գոտի»,- գրել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր