Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Մայիսի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց, դա աբսուրդ է    

12 նոյ 2021 12:16

Թշնամուն հանձնված Ակնա քաղաքի մոտ ադրբեջանցի գեներալի զրահամեքենա է պայթել ականի վրա

Ադրբեջանի Զինված ուժերի 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հիքմեթ Հասանովը Արցախից օկուպացված Շուշի քաղաքում Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ներկա չի գտնվել այն պատճառով, որ վերջինս բուժվում է վնասվածքի հետևանքով, որը ստացել էր ականի պայթյունից. հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ինչպես լրագրողներին ասել է ինքը՝ Հասանովը, թշնամուն հանձնված Ակնա քաղաքի մոտ իր զրահամեքենան ականի վրա պայթել է եռակողմ հրադադարի մասին հայտարարության ստորագրումից հետո, որով քաղաքն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Մինչ այժմ նա բուժում է անցնում։

Հիշեցնենք, որ Ալիևը Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավար Հուլուսի Աքարի հետ ժամանել է Շուշի քաղաքի օկուպացիայի օրը՝ 2021 թվականի նոյեմբերի 8-ին։ Նրանց այնտեղ գտնվելու ընթացքում քաղաքի մոտ սպանվել է արցախցի խաղաղ բնակիչ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր