Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

12 նոյ 2021 16:56

Տարածաշրջանը չի կարող լինել Թուրքիայինը, Իրանինը կամ Ռուսաստանինը. Ի՞նչ է պետք անել Կովկասում. Ռուսաստանի հետ առճակատումը ճիշտ չէ

«Ի՞նչ է պետք անել Կովկասում. Ռուսաստանի հետ առճակատումը ճիշտ չէ. Եվրոպան դրա համար ոչ ռազմական ուժ ունի, ոչ էլ ցանկություն, բայց միևնույն ժամանակ պետք է ցույց տա, որ կարևոր դերակատար է և չի զիջելու իր տեղը»,- «Ալիք մեդիայի» փոխանցմամբ՝ Փարիզում անցկացվող խաղաղության համաժողովում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:



Զուրաբիշվիլին իր ելույթում ընդգծել է, որ տարածաշրջանը չի կարող բացառապես դառնալ որևէ մեկինը՝ ո՛չ Ռուսաստանինը, ո՛չ Թուրքիայինը և ո՛չ էլ Իրանինը։


«Այսօր Կովկասը ԵՄ քաղաքականության համար փորձնական հարթակ է, թե ինչ կարող է անել Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Այս տարի մենք ականատեսը եղանք ԵՄ-ի բոլորովին նոր հանձնառության՝ Վրաստանի քաղաքական կայունության տեսանկյունից»,- ասել է Զուրաբիշվիլին՝ կարևորելով Վրաստանի ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու գործում եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներգրավվածությունը:


«Բացի դրանից՝ թեև արդեն ուշ է, պատերազմը տեղի ունեցավ, հրադադարի պայմանագիր է ստորագրվել, սակայն ԵՄ-ի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդության ցանկություն կա, որն անհրաժեշտ է, քանի որ այս հակամարտությունը չեն կարող լուծել միայն Թուրքիայի, Ռուսաստանի կամ այլ երկրի իշխանությունները»,- ասել է Վրաստանի նախագահը:


Անդրադառնալով տարածաշրջանի նոր իրողությանը՝ նախագահ Զուրաբիշվիլին նշել է. «Այսօր մենք տեսնում ենք, որ այս երկրներն ակտիվ են, արժանի ու շահ ունեն այս տարածաշրջանում լինելու։ Բայց դրանից՝ երկրներից ոչ մեկը չունի տնտեսական հնարավորություններ՝ իրականացնելու այն մեծ ենթակառուցվածքային ծրագրերը, որոնց մասին բոլորը խոսում են։ Եվրոպան միակն է, ով ունի այդ ուժը։ Բացի տնտեսական հզորությունից, նա պետք է ունենա տեսլական, թե ինչի է ուզում հասնել. տարածաշրջանի կայունացման տեսլական և ընկալում, թե որն է իր ուժն այսօր»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր