ԱՄՆ-ն և Արևմուտքը մտահոգված են. հզորների՝Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի կոալիցիան կարող է շատ ցավոտ լինել          Տեսանյութ․Զելենսկին կրկին ուղերձով դիմել է ազգին       «Օրենքով գողերը» դատի կտան Վրաստանի նախագահին    

18 նոյ 2021 15:35

Տեսանյութ. ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության տեսուչը կալանավորվել է, Ապարանի զինկոմի պետին մեղադրանք է առաջադրվել. ինչ է բացահայտվել

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության տեսուչ Համլետ Դարբինյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2019 թվականի նոյեմբերի 11-ից զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության տեսուչի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իրավասու լինելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մշտապես իրականացնելու կազմակերպական-տնօրինչական գործառույթներ, մասնավորապես՝ ՀՀ պաշտպանության նախարարի 949-Լ հրամանով սահմանված ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության կանոնադրության համաձայն, ի թիվս այլնի, ունենալով զինված ուժերի և այլ զորքերի մարտական և զորահավաքային պատրաստականության աստիճանի, պատրաստության վիճակի, զորահավաքային ռեսուրսների հաշվառման և հավաքագրման գործընթացի վերաբերյալ ուսումնասիրությունների կատարման, գնահատման և առաջարկությունների ներկայացման, ինչպես նաև նախարարի հանձնարարությամբ նախարարության համակարգում կադրային քաղաքականության, ռազմական ուսուցման, բժշկական և սոցիալական ապահովության հետ կապված հարցերի վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնելու և առաջարկություններ ներկայացնելու լիազորություններ, անձամբ, ինչպես նաև միջնորդների միջոցով, ինչպես նաև այլ անձանց օժանդակությամբ, տարբեր անձանցից պահանջել և որպես կաշառք ստացել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ:


Բացի այդ, ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշմամբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության ժամանակ շահադիտական կամ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ անցել է պաշտոնեական լիազորությունների սահմանները, կատարել է իշխանազանցություն, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս, պաշտոնեական դիրքն օգտագործելով, խարդախությամբ՝ կաշառք ստանալու պատրվակով հափշտակել է ուրիշի զգալի չափերով գույքը, ինչպես նաև գաղտնի հափշտակել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող՝ առանձնապես խոշոր չափերի հասնող գույքը:


ՊՆ պաշտոնատար անձի հետ մեղադրյալի աթոռին են հայտնվել Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման Արթիկի բաժանմունքի պետի տեղակալ Արթուր Համբարյանը , ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արագածոտնի մարզի տարածքային ստորաբաժանման Ապարանի բաժանմունքի պետ Արա Քոչարյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման զորահավաքային բաժանմունքում որպես սպա Իգր Աբրահամյանը:


Իսկ կոնկրետ ինչ է արել ՊՆ պաշտոնյան ՀՀ ՊՆ Ն զորամասի առաջին գումարտակի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ Արմեռն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, լինելով ՀՀ ՊՆ զորամասի առաջին գումարտակի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ՝ 2020 թվականի հոկտեմբերի 22-ին մարտի դաշտից տեղափոխվելով Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում տեղակայված զինվորական հոսպիտալ, ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու պարագայում, երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ ծառայության վայրը ինքնակամ թողնելու և տուն վերադառնալու ուղղակի դիտավորություն ունենալով, դիմել է ՀՀ ՊՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության տեսուչ Համլետ Հարությունի Դարբինյանին, ով անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր ծանոթ Արսեն Մարգարյանի միջոցով 2020 հոկտեմբերի 22-ին կազմակերպել է Արմեն Հարությունյանի Խնձորեսկ համայնքի զինվորական հոսպիտալից առանց թույլտվության ծառայության վայրը ինքնակամ թողնելը և տուն վերադարձը, որից հետո, 2020 թվականի հոկտեմբերի 26-ին Արմեն Հարությունյանին զորամասը ինքնակամ թողածների ցուցակից հանելու համար Համլետ Դարբինյանը վերջինից պահանջել է խոշոր չափի՝ 300.000 ՀՀ դրամ գումար, որպիսի առաջարկն ընդունվել է Արմեն Հարությունյանի կողմից, սակայն Արմեն Հարությունյանը Համլետ Դարբինյանին չի տվել նշված գումարը և չորս օր առանց թույլտվության ծառայության վայրը ինքնակամ լքելուց հետո՝ 2020 թվականի հոկտեմբերի 26-ին վերադարձել է ծառայության վայր:


Վերոնշյալ անձանց հետ մեղադրյալի աթոռին են հայտնվել եւս 5 անձ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր