Իսակովի պողոտայում «BMW»-ն բшխվել է «Mercedes»-ին, ապա թիվ 61 երթուղին սպասարկող ավտոբուսին, կան վիրшվորներ          Մայիսի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Այսօր մեր ժողովրդի համար ամոթալի ու խայտառակ օրերից մեկն է, անգամ 20 օր Փաշինյանի՝ երկրի ղեկավար մնալը վտանգավոր է    

19 նոյ 2021 16:58

Ղարաբաղի հարցով եռակողմ հանդիպում կանցկացվի, կոնսենսուս է պետք. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վստահ է, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի եռակողմ գագաթնաժողովը տեղի կունենա։ Մեկնաբանելով Կրեմլի հայտարարությունը, թե նման հանդիպման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը, Լավրովը նշել է. «Կոնսենսուսի համար անհրաժեշտ է, որպեսզի բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են հանդիպել, համաձայնեն հանդիպմանը։ Վստահ եմ, որ նման հանդիպում տեղի կունենա»:


Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի եռակողմ գագաթնաժողովն ինչ-որ փուլում անհրաժեշտ կլինի, սակայն դրա համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը։




Նշենք, որ ենթադրվում էր, որ տեսաֆորմատով նման հանդիպում պետք է տեղի ունենար նոյեմբերի 8-9-ը՝ 44-օրյա պատերազմի ավարտի տարելիցի օրը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր