Տեսանյութ․Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագ, Տնօրհնեքի արարողություն ԱՀԹ առաջնորդարանում          Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում       Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս    

22 նոյ 2021 10:44

Ադրբեջանցիները կուտակում են զորքեր,կան ակնհայտ ազդակներ, որ ռազմական իրավիճակը հնարավոր է կտրուկ լարվել

Ադրբեջանցիները կուտակում են զորքեր, թե մեր տարածքներում, որոնք իրենք օկուպացրել են եւ թե սահմանամերձ գոտիներում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը:

«Իրականում իրավիճակը գնալով լարվում է։

Ադրբեջանցիները կուտակում են զորքեր, թե’ մեր տարածքներում, որոնք իրենք օկուպացրել են եւ թե’ սահմանամերձ գոտիներում։
Արդեն կան ակնհայտ ազդակներ, որ ռազմական իրավիճակը հնարավոր է կտրուկ լարվել։

Օրինակ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը (ՀՀ ԱՄՆ-ի դեսպանատան միջոցով) զգուշացնում է իր քաղաքացւբերին, զերծ մնալ Սյունիքի որոշ հատվածներ այցելելուց։

Հիշեցնենք, որ 44 օրվա պատերազմից առաջ, ամերիկացիները նույն զգուշացումներն էին տալիս։ 

Ի՞նչ են անում Հայաստանի իշխանությունները։

Իհարկե, է ոչ մի բան, բացի ինչ որ տարօրինակ և կասկածելի շարժումներից։

Եվ այս պարագայում երեք հարց։

Ի՞նչ օրակարգով են հանդիպելու Բրյուսելում՝ Ալիևը և Փաշինյանը։

Ինչու՞ եմ հանդիպում հենց Բրյուսելում, այն պարագայում որ արդեն մեկ ամիս է, ինչ պտտվում են խոսակցություններ, որ հանդիպումը պետք է տեղի ունենար եռակողմ ֆորմատով Ռուսաստան-այաստան-Ադրբեջան։

Եվ ամենակարևորը...

նախատեսվու՞մ է արդյոք ստորագրել ինչ որ փաստաթուղթ։

Ես շատ կոռեկտ եմ հիմա՝ անհամեմատ կոռեկտ»,- գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր