Տեսանյութ.Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են հայկական զինանշանն ու գրվածքները          Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»       Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»    

22 նոյ 2021 11:00

Վաղվանից ոչ թե մի բան, այլ ամեն ինչ ենք անելու, որ կանխենք Հայրենիքի հանձնումը թուրքին, ռուսին կամ ամերիկացուն....Կարինե Տոնոյան

Ես ֆբ-ում 5000 ընկեր ունեմ, 38.500 հետևորդ, ամեն օր տասնյակ նամակներ եմ ստանում, թե մի բան արեք, խնդրում ենք, միայն գրելով ու խոսելով չի լինի..... Այս մասին ֆեյսբուքում գրել է Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ քաղաքական-հասարակական գործիչ Կարին Տոնոյանը.


«Վաղը ժամը 14.00 և17.00 բոլոր իմ ծանոթ անծանոթ ընկերներին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ վարչապետից պահանջելու հրապարակել այն փաստաթուղթը, որը պատրաստվում է ստորագրել և հավուր պատշաճի զինել հայոց բանակն ու աշխարհազորը:


Վաղվանից ոչ թե մի բան, այլ ամեն ինչ ենք անելու, որ կանխենք Հայրենիքի հանձնումը թուրքին, ռուսին կամ ամերիկացուն....


Սա մեր Երկիրն է, և մենք կարո՛ղ ենք այն պաշտպանել, ով վստահ չէ իր ուժերին, թող չխանգարի մեզ, արտաքին որևէ մի ուժ չպիտի գաղութացնի Հայաստանը, սա վերջնագիր է ՀԱՅԻ կողմից:


Վաղը ժամը 14.00 - 17.00 դուրս արի հրապարակ, պաշտպանիր Երկիր ունենալու քո իրավունքը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր