Փարաքարում հրդեհ է բռնկվել կայանած «VAZ» մակնիշի ավտոմեքենայում          Վրաստանում ՀՀ դեսպանության շենքի առջև կանցկացվի բողոքի ցույց՝ «Հեռու մնա հայ առաքելական եկեղեցուց» խորագրով       Իսակովի պողոտայում բախվել են «Mercedes-Benz» և «BYD» մակնիշների ավտոմեքենաները, կա տուժած    

26 նոյ 2021 11:50

Հայաստանը իրեն մեկնված «խաղաղության ձեռքը» պետք է կարևորի իբրև հնարավորություն.Թուրքիայի ԱԱԽ

Նախօրեին գումարված Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստը տևել է 3 ժամ և ավարտվել հայտարարության ընդունմամբ։ Տարածված գրավոր հայտարարության մեջ,  ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կա նաև Հայաստանին և Հունաստանին։


Նշվում է, որ Հայաստանը իրեն մեկնված «խաղաղության ձեռքը» պետք է կարևորի իբրև հնարավորություն հրադադարը լիովին պահպանելու և համագործակցության մեջ ներգրավվելու համար։ Հարևանների միջև վեճերի խաղաղ կարգավորման գործընթացում Անկարան կողմ է միջազգային իրավունքի  նորմերի և երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանմանը։




Իսկ Հունաստանի վերաբերյալ նշվում է, որ վերջինս իբր դրսևորում է ագրեսիվ խոսք և վարք, չի կատարում բարիդրացիական հարաբերությունների պահանջները և խախտում է միջազգային համաձայնագրերից բխող պարտավորությունները։ Այդ ամենը Անկարան դիտարկում է որպես տարածաշրջանային կայունության և խաղաղության վրա բացասաբար ազդող գործողններ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր