Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով       Ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին՝ որպես մեղադրյալ ՔԿ ներկայանալու համար    

26 նոյ 2021 12:23

Մեծ Բրիտանիան ռազմատեխնիկա է ուղարկում Գերմանիա՝Ռուսաստանի հետ պատերազմի բռնկման դեպքում պատրաստ լինելու համար

Մեծ Բրիտանիան նախատեսում է հարյուրավոր ռազմական տեխնիկա ուղարկել Գերմանիա՝ Ռուսաստանի հետ հիպոթետիկ պատերազմի բռնկման դեպքում պատրաստ լինելու համար: Այս մասին գրում է The Times պարբերականը՝ հղում անելով ցամաքային զորքերի հրամանատար, գեներա-լեյտենանտ Ռալֆ Վուդդիսին:  

Բանակի մասշտաբային վերափոխումների ֆոնին Լոնդոնը մտադիր է 3 նոր ռազմաբազա կառուցել, որոնք տեղակայված կլինեն Գերմանիայում, Քենիայում և Օմանում:

«Յուրահատուկ ուշադրություն եմ դարձնում Գերմանիային, ուր մենք զգալի թվով զրահատեխնիկա ենք տեղափոխում»,- նշել է հրամանատարը՝ հավեելով, որ դա կհեշտացնի լրացուցիչ ուժերի ուղարկումը Լա Մանշ նեղուցով:

Նրա խոսքով՝ նոր ստորաբաժանումները կներառեն Challenger 3 տանկերի կատարելագործված տարբերակները, Boxer զրհափոխադրիչները, Ajax թրթուրավոր մարտական մեքենաները, հրետանային զենք և ականների հայտնաբերման միջոցներ ու անօդաչուներ:

Ենթադրվում է, որ ավելի քան 250 մարդուց կազմված անձնակազմ կտեղակայվի այնտեղ՝ Ռուսաստանի հետ պատերազմի դեպքում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր