Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մոտ ապագայում այս կենդանակերպի նշանների համար նոր հնարավորություններ կբացվեն մեկը մյուսի հետևից, բախտը կդառնա հավատարիմ դաշնակից       ՀՀԿ անդամները վարչապետին անվստահություն հայտնելու նախագծի առիթով հանդիպում են ունեցել Արթուր Վանեցյանի, Վազգեն Մանուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ    

29 նոյ 2021 10:47

Իրանը, ՌԴ-ն, Թուրքիան կարող են տարածաշրջանի անվտանգությունը պաշտպանել տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցությամբ. Էրդողան

Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանը և Թուրքիան տարածաշրջանի մյուս երկրների հետ համագործակցությամբ կարող են պահպանել անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում, ըստ իրանական վարչակազմի կայքի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպման ժամանակ:


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական Tasnim լրատվական գործակալությունը, նա նաև նշել է. «Սպիտակ տունը սովորեցնում և զինում է տարածաշրջանի բոլոր ահաբեկչական խմբերին, այդ թվում ՝ ԴԱԻՇ-ին (Իսլամական պետություն, ԻԼԻՊ) և PKK-ին (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) ՝ նրանց մատակարարելով ահաբեկչական սարքավորումներ և գործիքներ ՝ անվտանգ իրադրության ստեղծման համար»:


Էբրահիմ Ռաիսին մտահոգություն է հայտնել Աֆղանստանում «Իսլամական պետության» ահաբեկիչների ներկայությունից հետո այդ երկրում անվտանգության վատթարացման կապակցությամբ: «Ահաբեկչական խմբավորումները ոչ միայն սպառնալիք են ստեղծում Աֆղանստանում անվտանգության համար, այլև սպառնում են տարածաշրջանային անվտանգությանը։ Այդ պատճառով մենք չպետք է թույլ տանք, ահաբեկչական խմբավորումներին, ինչպիսին են ԴԱԻՇ-ը և PKK-ն, սպառնալ տարածաշրջանի երկրների անվտանգությանը», - ասել է Իրանի նախագահը:


Նա նաև նշել է Իրանի և Թուրքիայի միջև համագործակցության լայն և բազմազան ոլորտները տարբեր հատվածներում, ներառյալ՝ էներգետիկան, բանկային գործը և դրամավարկային հարցերը, ինչպես նաև առևտրային փոխանակումները՝ հավելելով. «Մենք պետք է նպաստենք տնտեսական հարաբերությունների զարգացմանը, և այդ պատճառով արտոնյալ սակագները կարող են վերանայվել»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր