Տեսանյութ.6-ամյա տղան ու 13-ամյա աղջիկը հազվադեպ , անբուժելի հիվանդությունների պատճառով իրենց ծնողներից մեծ են երևում
Հնդկաստանի Ջհարխանդ նահանգում բնակվող պատանիներ Կեշավ և Անջալի Կումարների մոտ երկու տարբեր հազվադեպ հիվանդություն է ախտորոշվել, որոնց պատճառով իրենց տարիքից շատ ավելի մեծ են երևում:
Ինչպես հաղորդում է Oddity central-ը, խոսքը Կուտիս Լաքսա (Cutis Laxa) և պրոգերիա հիվանդությունների մասին է, որոնց պատճառով եղբոր և քրոջ արտաքին տեսքը չի համապատասխանում նրանց տարիքին:
Նրանց մասին առաջին անգամ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել «Բենջամին Բաթոն քույր ու եղբայր» վերտառությամբ (Ֆիզջերալդի «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» ստեղծագործության անունից՝ խմբ.):
Առաջին անգամ ախտանշաններն ի հայտ են եկել, երբ Անջալին 7 տարեկան էր, իսկ նրա կրտսեր եղբայրը՝ 18 ամսական, սակայն նրանք արդեն 80-անց մարդկանց տեսք ունեին: Բացի մաշկի կնճռոտ տեսքից, նրանք նաև հոդացավեր են ունենում, ինչպես տարեց անձինք: Այժմ նրանք 6 և 13 տարեկան են:
Երկու հիվանդությունն էլ, որ ախտորոշվել են նրանց մոտ, անբուժելի են: Վերջիններս ստիպված են հանդուրժել նաև դպրոցում իրենց հասակակաիցների ծաղրանքները: Անջալիի խոսքով՝ իրեն դպրոցում անվանում են «տատիկ» կամ «ծեր երեխա» կամ «կապիկ»:
2016 թվականին ծնողները դիմել էին բժշկի՝ փորձելով ինչ-որ կերպ մեղմացնել հիվանդության հետևանքները, սակայն մասնագետները նրանց հայտնել էին, որ Հնդկատանում հնարավոր չէ նման օգնություն ցույց տալ:
Բարեբախտաբար, նրանց մասին լուրերի տարածումից հետո Care Today Fund բարեգործական ընկերությունը բժշկական ապահովագրություն է առաջարկել ընտանիքին: Դրանից հետո Անջալին և Կեշավը որոշակի բժշկական միջամտության ն ենթարկվել մաշկի տեսքը փոխելու համար, և ներկայում շատ ավելի լավ տեսք ունեն, քան տարիներ առաջ: