Ադրբեջանի կողմից` Թուրքիան և Մեծ Բրիտանիան, իսկ հայկական կողմից` Ֆրանսիան և ԱՄՆ–ն կարող են խանգարել Երևանի և Բաքվի միջև փոխզիջման հասնելուն. փորձագետ
Արտաքին խաղացողները կարող են խանգարել Հայաստանին և Ադրբեջանին փոխզիջում գտնելու հարցում։ «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի մամուլի կենտրոնում կազմակերպած կլոր սեղանի ընթացքում եռակողմ (Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան) բանակցությունների արդյունքները մեկնաբանելիս նման կարծիք հայտնեց Քաղաքական տեղեկատվության կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մուխինը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Փորձագետի կարծիքով` բանակցություններն արդյունավետ էին, և նախագահ Պուտինը կարողացավ փոխըմբռնման հասնել Փաշինյանի և Ալիևի հետ, ինչը թույլ է տալիս ընդհանուր առմամբ լավատեսորեն գնահատել իրավիճակը։
«Ռուսաստանը, նման միջոցառումների կազմակերպման առումով շատ հետաքրքիր և լիարժեք իրավասություններով օժտված լինելով` լիովին կարող է հաջողության հասնել», – ասել է Մուխինը։
Միաժամանակ նա մատնացույց է արել նաև այլ դերակատարների ներկայությանը, որոնք աշխատելով ետնաբեմում, կարող են իրենց միջամտությամբ որոշակիորեն ազդել իրադարձությունների ընթացքի վրա։
«Նկատի ունեմ Ադրբեջանի կողմից` Թուրքիային և Մեծ Բրիտանիային, իսկ հայկական կողմից` Ֆրանսիային և ԱՄՆ–ին։ Նրանց գործոնները դեռ բացահայտված չեն», – նշել է քաղաքագետը։
Այս համատեքստում նա ընդգծել է, որ փոխզիջման ճանապարհին, եթե դրան ընդհանրապես հնարավոր լինի հասնել, դեռ շատ ստորջրյա խութեր կհայտնվեն։
«Այստեղ շատ հստակ պետք է պարզել, թե իմ նշած երկրներն ինչ շահեր են հետապնդում, ինչ ձևով են դա անելու հետագայում, և դրանից կախված կլինի հակամարտության կարգավորման սխեման գոնե այս փուլում։ Այդ պատճառով, կարծում եմ, հեռանկարներն ուրախալի չեն», – պարզաբանել է նա։
Մուխինը կարծում է, որ գոյություն ունեցող վիրավորանքներն ու կիսատ մնացած հարցերը կարող են ակտիվորեն շահարկվել այդ երկրների կողմից։ Նա նշել է, որ եվրոպական երկրները փորձելու են ներգրավվել գործընթացին բոլոր արտոնությունները ստանալու համար, նշել է նա։
Ցավոք, նույնիսկ գործընթացի կեսին մենք դեռ չենք հասել, այդ պատճառով նրա ավարտի մասին որևէ վերջնական եզրակացություն անելը դեռ վաղ է»,- եզրափակել է նա։