Եթե կա մեկը, ով Ծաղկազարդի օրը թույլ է տալիս 18 տարեկան երիտասարդի hարվածեն, ինքը ոչ հայ է, ոչ էլ քրիստոնյա          Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել       Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր    

31 հոկ 2022 13:03

Առանց Ռուսաստանի Հայաստան չի լինի, էլ չասած՝ Ղարաբաղի մասին․ Մարգարիտա Սիմոնյան

«Ռոսիա սեգոդնյա» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը սոցցանցերում խորհուրդ է տվել «հայաստանցիներին հասկանալ, որ առանց Ռուսաստանի Հայաստանը չի լինի»։

«Հայաստանի քաղաքացիները, հատկապես նրանք, ովքեր քվեարկել են Փաշինյանի օգտին, պետք է հասկանան, որ առանց Ռուսաստանի Հայաստան չի լինի, էլ չասած՝ Ղարաբաղի մասին։ Ո՞վ կանգնեցրեց, այսպես կոչված, «44-օրյա պատերազմը». այն կանգնեցրել է անձամբ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը», - ասել է Սիմոնյանը НТВ հեռուստաալիքի եթերում։

Նրա համոզմամբ՝ ՀՀ իշխանությունը փորձում է Հայաստանին տանել ԱՄՆ-ի կողմը, որը, ըստ Սիմոնյանի, մատը մատին չի տվել:

«Թուրքիան, որը, իհարկե, Ադրբեջանի կողքին էր, ՆԱՏՕ-ի անդամ երկիր է։ Ինչ է, Ամերիկան, որպես ՆԱՏՕ-ի առաջատար ուժ, չէ՞ր կարող սաստել, ասել՝ ի՞նչ եք անում այնտեղ: Մենք Հայաստանի կողմն ենք, մենք աջակցում ենք, մենք ունենք Կալիֆոռնիա, որտեղ կան շատ հայեր, մենք ունենք Քիմ Քարդաշյան: Ընդհանրապես ոչինչ չի արել»,- ասել է Սիմոնյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր