Ինչու հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց զինծառայողներին առաջնահերթ ու անվճար բժշկական սպասարկում տրամադրելու վերաբերյալ նախագծին

Կառավարության եզրակացությունը բացասական էր: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ Կառավարության 2018 թ. ապրիլի որոշման պահանջների համաձայն՝ զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննությունն իրականացնում են գերատեսչական հոսպիտալային եւ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովները, իսկ քաղաքացիական բժշկական հաստատությունները նման փորձաքննություն չեն իրականացնում: Զինծառայողները, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամները ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում են որակյալ բժշկական օգնությամբ, նաեւ օգտվում են սոցիալական փաթեթի առողջապահական ուղղությունից:
Գործադիրն առաջարկել էր անփոփոխ թողնել գործող օրենքի համապատասխան հոդվածը:
Հարակից զեկուցող հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը նշել է, որ նախագծով խախտվում է հիվանդ հաճախորդների սպասարկման հավասարության սկզբունքը:
Օրենքի նախագիծը չի ստացել դրական եզրակացություն: