Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

01 դեկ 2021 11:59

Ադրբեջանցիները Իշխանասարից ոչ մի միլիմետր հետ չենք քաշվել, ինչի՞ դիմաց պետք է դա անեին՝մեր ՊՆ-ից վախեցա՞ն

«Ես կարծում եմ պնդումները հիմք չունեն։ Ադրբեջանցիները շարունակում են մնալ իրենց դիրքերում։ Համոզված եմ, որ ոչ մի միլիմետր հետ չենք քաշվել։ Ինչի՞ դիմաց պետք է դա անեին՝ մեր ՊՆ-ից վախեցա՞ն»,- այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ ադրբեջանցիները հետ են քաշվել իշխանասարի հատվածից և նման պայմանավորվածություն եղել է։ Հակոբյանը նշեց, որ ինքը նման տեղեկություն չունի։ Հակոբյանը խորհուրդ տվեց տեղեկությունները ճշտել պաշտպանության նախարարությունից։ Ենթադրեց, որ ադրբեջանցիներն ուղղակի թաքնվել են վատ եղանակային պայմանների պատճառով։


«Քանի որ այնտեղ հիմա ոչ բարենպաստ եղանակային պայմաններ են, ըստ երևույթի, ադրբեջանցիները թաքնվել են։ Հիմա այնտեղ ուղղակի կանգնել անհնարին է, մտել են իրենց կառուցած շինությունների մեջ։ Դրա պատճառով ինչ որ գյուղապետի հղում անել պետք չէ։ Գուցե վիզուալ չեն երևում, գյուղապետի մոտ նման կարծիք է ձևավորվել»։


Լրագրողների հարցին՝ արդյոք հնարավոր չի համարում Սոչում կայացած եռակողմ հանդիպումից հետո ադրբեջաական զորքերի հետ քաշումը, Հակոբյանը հակադարձեց՝ «Իսկ ի՞նչ է եղել Սոչիում։ Ինչի՞ պետք է հետ քաշվեն։ Իրենք տեսնում են, որ իրենց դիմաց թուլամորթ, անատամ անձնավորություն է։ Ո՞նց կարող է հետ քաշվի։ Դուք հետ կքաշվեի՞ք»։


Դիտարկմանը, որ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում է հնարավոր հետ քաշվեն, Հակոբյանը հետաքրքրվեց՝ արդյոք դրա մասին փաստաթուղթ որևէ մեկը տեսե՞լ է։


«Բառացի ո՞վ է հավատում Նիկոլ Փաշինյանին։ Ինքը այսօր կարող է գնալ Սոչիում ասի՝ ես պատրաստ եմ ստորագրել, վաղը գնա Բրյուսել ասի՝ ինձ ասում են պետք է ստորագրես, բայց ես չեմ ստորագրել։ Ո՞վ է իր խոսքի վրա այսօր հիմնվում»,- ասաց Հակոբյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր