Հայաստանում կցրտի, ձյուն կտեղա          Պատկերացրեք, պարտվելուց հետո Բրիտանիայի պաշտպանության նախարարը գնար պարի դասերի, որ հարսանիքին լավ պարեր       Էրդողանը վերահստատել է, որ Թուրքիան չի հրաժարվելու ռուսական ՀՕՊ համակարգերից    

03 դեկ 2021 11:56

Հանուն ինչի՞ է Մհեր Գրիգորյանը ստանձնել հերթական «մատաղացու գառի» կարգավիճակը, միևնույն է սպասվող հակահայկական փաստաթղթի տակ ստորագրող միակ քաղաքական պատասխանատուն կլինի անձամբ Փաշինյանը

Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով տարածված հայտարարությունը որևէ կոնկրետ լուծում չէր ամրագրում, քանի որ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով կոնկրետ «զգայուն» և «ցավոտ» լուծումների մասին փաստաթղթի տակ չպետք է լիներ Փաշինյանի ստորագրությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։ 


«Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ հայտարարւթյունը մշակել և հրապարակել փոխվարչապետների մակարդակով՝ Մոսկվայում այս օրերին ընթացող հանդիպման արդյունքներով: Իսկ գործընթացին միջազգային լեգիտիմություն պետք է հաղորդեն ԵԱՀԿ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում արձանագրվող «դրվատանքի» և «քաջալերման» մասին հայտարարությունները:


Այստեղ կարևոր է արձանագրել, որ այս իշխանության մեջ Մհեր Գրիգորյան կամ Սուրեն Պապիկյան անուն-ազգանունով լեգիտիմ քաղաքական միավոր գոյություն չունի:


Գոյություն ունի միայն մեկ լեգիտիմ քաղաքական միավոր և դա ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է: Հետևաբար, անկախ նրանից, թե ում ստորագրությունը կլինի սպասվող հակահայկական փաստաթղթի տակ, դրա ՄԻԱԿ հեղինակն ու քաղաքական պատասխանատուն կլինի անձամբ Նիկոլ Փաշինյանը:


Հ.Գ. Բաց է մնում մեկ կարևոր հարց. հանուն ինչի՞ է Մհեր Գրիգորյանը համաձայնվել իր վրա վերցնել Նիկոլ Փաշինյանի դավաճանական գործունեության արդյունքներն ու դրանց ծանր հետևանքների համար անձնական պատասխանատվությունը, ինչի՞ համար է ստանձնել Նիկոլի հերթական «մատաղացու գառի» կարգավիճակը»,- գրել է Ղազինյանը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր