Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

03 դեկ 2021 15:59

Ադրբեջանը կրկին խաղաղ բնակիչ է գերեվարել. իբր, փորձել է տիրանալ զինծառայողի զենքին, իսկ ադրբեջացին «ինքնապաշտպանական նպատակներով» վնասազերծել է

Հայկական տելեգրամյան ալիքները հաղորդեցին, որ Ադրբեջանցի զինծառայողը Արցախի Մարտունու շրջանում խաղաղ բնակչի է սպանել։


Միաժամանակ ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի ՊՆ-ին հայտնել են, թե, իբր, 13:00-ի սահմաններում ադրբեջանցիները հայ բնակչի են «վնասազերծել»։ Ըստ ադրբեջանական մտացածին վարկածի՝ Արցախի բնակիչը, իբր, փորձել է տիրանալ զինծառայողի զենքին, իսկ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողը կրակել է օդ, ապա «ինքնապաշտպանական նպատակներով» վնասազերծել անզեն 65 ամյա բնակչին։


Ակնհայտ է, որ հակառակորդ երկրի պաշտոնական աղբյուրները իրենց իսկ վայրագ պահվածքն արդարացնելու անհեթեթ փորձեր են անում։


Րոպեներ անց, Արցախի ԱԱԾ-ից հաղորդեցին, որ այսօր 13։00-ի սահմաններում 65-ամյա արցախցի է գերեվարվել։


Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի 1956թ. ծնված բնակիչ Ս.Ս.-ի անհայտ կորչելու մասին ահազանգից հետո պարզվել է, որ քաղաքացին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի: Այս պահին բանակցություններ են ընթանում խաղաղ բնակչին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ։


«Փաստինֆո»-ի հարցին, որ ադրբեջանական աղբյուրները հայտնում են խաղաղ բնակչի սպանության մասին՝ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը նշեց, որ հայտնի է միայն քաղաքացուն գերեվարելու մասին։


«Մարտունի քաղաքի մոտ Ղուրուչուխ կոչվող բլուր կա, այդ կողմից նրան տարել են։ Նրան չեն սպանել, մեր տեղեկություններով գերեվարվել է, միայն դա գիտենք»,- ասաց Թադևոսյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր