Հայկ Մարությանը որոշներին արդեն նյարդայնացնում է, ներքին հրահանգ կա՝հնարավորինս վարկաբեկել «սպիտակ ագռավին».«Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանական որոշակի շրջանակների նաև այս առումով է նյարդայնացնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, քանի որ համարվում է «սպիտակ ագռավ»: Բանն այն է, որ նա, ի տարբերություն գործող իշխանության ներկայացուցիչների, ցուցադրական 1-2 անգամ չի երթևեկել հեծանիվով, մետրոյով կամ չեղած տրամվայով, ապա երթևեկել «պադավատով»: Մարությանը ի սկզբանե հրաժարվել է թիկնապահներից, ինչպես նաև վարորդի ծառայություններից:
Ավելին, մեր ունեցած տեղեկություններով, նա կարգադրել է վաճառել քաղաքապետարանի բավականին թանկարժեք S կլասի Մերսեդեսը, և ինքը տեղաշարժվում է անհամեմատ համեստ մեքենայով, ընդ որում, ինչպես ասում են, «сам себе режиссер»: Այսինքն, իր վարորդը հենց ինքն է: Ի դեպ, մենք ունենք տեղեկություններ, որ իշխանության մեջ ներքին հրահանգ կա հնարավորինս վարկաբեկել Մարությանին, բնականաբար, ոչ միայն այս պատճառով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում