2020-2023թթ Արցախում Ադրբեջանի ռազմական հանցագործությունները նույն ցեղասպանության շարունակությունն են 21-րդ դարում          Հայոց ցեղասպանության անվերապահ հիշատակումը ոչ թե թուրքերի հետ թշնամության քարոզ է,, այլ արժանապատիվ հարաբերություններ հաստատելու գրավական       Հարևանների հետ կարգավորված հարաբերություններով, բաց սահմաններով, ահա թե ինչպես պիտի վառ պահենք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը    

04 դեկ 2021 11:50

Ներկայումս Նիկոլի ձեռքից իշխանությունն ավելի շուտ կարող են վերցնել իր թիմի ներսից, օրինակ՝Խաչատուր Սուքիասյանը

Եթե շատ գլոբալ նայենք, ապա ներկայումս Նիկոլի ձեռքից իշխանությունն ավելի շուտ կարող են վերցնել իր թիմի ներսից, քան թե դա կարող է անել խորհրդարանական ընդդիմությունը, որի համար անգամ Անդրանիկ Քոչարյանի տեղակալի աթոռին տիրանալը վերածվել է մի «անհաս փառքի ճամփայի»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։ 

«Եթե շատ գլոբալ նայենք, ապա ներկայումս Նիկոլի ձեռքից իշխանությունը ավելի շուտ կարան վերցնել իր թիմի ներսից, քան թե դա կարա անել խորհրդարանական ընդդիմությունը, որի համար անգամ Անդրանիկ Քոչարյանի տեղակալի աթոռին տիրանալը վերածվել է մի «անհաս փառքի ճամփայի»։ Օրինակ Նիկոլի ձեռքից իշխանությունը ներսից կարող ա փորձել վերցնել Խաչատուր Սուքիասյանը, որը դեռ 2008 թվականին բացահայտեց իր քաղաքական ամբիցիաները ու հանուն դրանց, ռիսկի գնալու պատրաստակամությունը։ Փող կա, կապեր կան, Նիկոլական սոված ու անդեմ ուսապարկերին կարա առնել մեկ գիշերում, ընդդիմության ցուցակով պատգամավոր դարձած «պատահական ուղեւորներին»՝ մեկ ժամում, իսկ խնամիական ու անձնական կապերով կապված օլիգարխատի ճնշող մեծամասնության հետ հանգիստ պայմանավորվել։ Իսկ ուժային կառույցների հետ անգամ պայմանավորվել պետք էլ չի, կիսաջախջախված եւ դեմորալիզացված վիճակում են։

Ինչպես նշում էր հեղաշրջումների ուսուցիչ Էդվարդ Լյուտվակը, իշխանությունը վերցնելու համար բավական ա պայմանավորվել էլիտաների, ակտիվ խմբերի ու ուժային կառույցների որոշ հատվածների հետ, մեկ էլ փորձել վերցնել մայրաքաղաքը։ Ընդ որում, հավանաբար պատահական չի, որ ըստ շրջանառվող լուրերի, Խաչատուր Սուքիասյանը, սկսել է զբաղվել քաղաքական ինժիներինգով, խաղացնելով իրենց ընդդիմադիր մատուցող որոշակի ճղճղան խմբակների...»,- գրել է վերլուծաբանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր