Հայաստանում կցրտի, ձյուն կտեղա          Պատկերացրեք, պարտվելուց հետո Բրիտանիայի պաշտպանության նախարարը գնար պարի դասերի, որ հարսանիքին լավ պարեր       Էրդողանը վերահստատել է, որ Թուրքիան չի հրաժարվելու ռուսական ՀՕՊ համակարգերից    

04 դեկ 2021 12:22

Մարտակերտի բնակիչը մարտական նռնակի պայթեցմամբ կատարել է սպանություն

Մարտակերտ քաղաքի բնակիչ Ռ.Ն-ն 2020թ. հոկտեմբեր ամսվա սկզբներին ԱՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս համայնք տանող ավտոճանապարհին հրետակոծության ենթարկված ավտոմեքենայի հարակից տարածքից հայտնաբերելով ռազմամթերք հանդիսացող 1 հատ «РГД-5», 2 հատ «Ф-1» տեսակի մարտական նռնակներ, 2 հատ «УЗРГМ» տեսակի պայթուցիչներ և 1 հատ պայթուցիկ նյութ հանդիսացող 200 գրամանոց տրոտիլային պայթաղյուս, ապօրինի կերպով ձեռք է բերել դրանք և պահել իրեն պատկանող «ВАЗ 21 063» ավտոմեքենայում, իսկ 1 հատ «РГД-5» և 1 հատ «Ф-1» տեսակի մարտական նռնակները` տևական ժամանակ կրել, հայտնում են Արցախի դատախազությունից:

2020թ. հոկտեմբերի 24-ին, ժամը 01-ի սահմաններում, ապօրինի կերպով կրելով ծակող-կտրող սառը զենք հանդիսացող որսորդական դանակ և գտնվելով նույն շրջանի Մեհմանա համայնքում տեղակայված՝ հանգուցյալ Գ.Ա-ի առանձնատանը, ալկոհոլային խմիչքների ազդեցության տակ վիճաբանության մեջ է մտել նույն համայնքի բնակիչ Ռ.Ա-ի հետ, որի ընթացքում, երբ վիճաբանությանը միջամտել է վերջինիս կնոջ հարազատ եղբայր Ս.Ա-ն ու վիրավորական արտահայտություն արել իր հասցեին, տեղում առաջացած զայրույթից ապօրինաբար, ուղղակի դիտավորությամբ երկուսին կյանքից զրկելու նպատակով, գիտակցելով պայթյունի հետևանքով անձանց մահվան անխուսափելիությունը, իր մոտ ապօրինի պահվող՝ ռազմամթերք հանդիսացող «Ф-1» տեսակի մարտական նռնակը բերելով մարտական վիճակի, այն հապճեպ տվել է Ս.Ա-ին, ով իսկույն նետել է հարակից սենյակ, որից հետո ռազմամթերք հանդիսացող «РГД-5» տեսակի նռնակը նույնպես բերելով մարտական վիճակի, այն նետել է նրանց ուղղությամբ, որի պայթյունից առաջացած բեկորներից Ռ.Ա-ն մարմնի տարբեր հատվածներում ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ Ս.Ա-ն հարակից սենյակի պատի տակ թաքնվելով՝ կարողացել է խուսափել վնասվելուց:

Նախաքննական մարմնի կողմից Ռ.Ն-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով, 245-րդ հոդվածի 4-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և ԱՀ քրեական օրենսգրքի 33/103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Երկու և ավելի անձանց սպանության փորձ) նախատեսված ենթադրյալ հանցագործությունների կատարման համար:

Ռ.Ն-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Քրեական գործով դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն իրականացնող դատախազը հիշյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատարան՝ ըստ էության քննելու համար:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր