Տեսանյութ.Ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու          «էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

04 դեկ 2021 14:25

Տեսանյութ.Եթե Ադրբեջանը անդամակցի ԵԱՏՄ-ին, ապա ՀՀ ողջ տարածքը ադրբեջանցիների համար դառնալու է ազատ ելումուտի տարածք

Այն  միջանցքը, որի մասին խոսում են ադրբեջանցիները, ի սկզբանե անգամ չի էլ քննարկվել: Այս մասին այսօր` դեկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը:

«Անգամ Նիկոլ Փաշինյանը իր հայտնի վերջին ասուլիսի ժամանակ ասում է, որ միջանցք ձեւակերպումը նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ  հստակ ձեւակերպված է, եւ այդ միջանցքի մասին երբ որ խոսք է գնում, դա վերաբերում է Լաչինի միջանցքին, որը գտնվում է ռուսական կողմի վերահսկողության եւ պատասխանատվության ներքո: Եթե լիներ Զանգեզուրի միջանցքի տրամաբանության շրջանակներում ինչ-որ գործընթաց, դա ինչ-որ թղթի վրա ամրագրված կլիներ, կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանում տեղի կունենար: Իհարկե, Ադրբեջանը կուզենար Սյունիքի տարածքով առանց մաքսատուրքեր վճարելու հնարավորություն ունենար ելումուտ ունենար, բայց էն միջանցքըը, որի մասին խոսում են Ադրբեջանում, որով վախեցնում են հայ քաղաքական դաշտին,այդ միջանցքը գոյություն չունի»,- ասաց նա:

Քաղաքագետի կարծիքով` եթե Ադրբեջանը անդամակցի ԵԱՏՄ-ին, ապա Հայաստանի ամբողջ տարածքը ադրբեջանցիների համար դառնալու է ազատ ելումուտի տարածք. «Եւ այդ դեպքում, մենք ոչ մի ֆանբտաստիկ եկամուտներ չենք ունենալու»:

Անդրադառնալով «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի ձերբակալությանը, քաղաքագետը նշեց, որ այս գործընթացը համապատասխանում է հունիսի 20-ին ընտրությունների արդյունքների տրամաբանությանը:

«Առնվազն լուրի մակարդակով ադրբեջանական կայքերն անդրադարձել են այս իրադարձությանը` գրելով, որ այն մարդը, ով Փաշինյանին սպառնում էր ռազմական հեղաշրջմամբ, ձերբակալվել է: Այսինքն սա բխում է Ադրբեջանի շահերից եւ սա Ադրբեջանի շահերից է բխում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ նախորդ տարի՝ նոյեմբերի 9-ի հայտարարության դեմ բողոքի ակցիաներին զուգահեռ քրեական գործեր հարուցվեցին ռազմական դրության ժամանակ բողոքի ակցիաներ կազմակերպելու եւ Փաշինյանի ենթադրյալ սպանությունը նախապատրաստելու հատկանիշներով։ Այն ժամանակ ձերբակալվեցին մի քանի տասնյակ ընդդիմադիր եւ հասարակական գործիչներ՝ այդ թվում Աշոտ Մինասյանը: Մինասյանին իշխանության յուրացման, պետական գործչի սպանություն նախապատրաստելու, եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանք առաջադրվեց:

Նրա խոսքով, Հայաստանում  եթե հետագայում տեսնեն Ստամբուլ առևտրի կենտրոն, պետք չէ զարմանալ, քանի որ դա է լինելու թուրքական կապիտալի ներոսքի  դրսևորումներից մեկը. «Այսինքն թուրքական կապիտալն այստեղ դրսևորվելու է խաղատներ, գրավատներ, առևտրի կենտրոններ բացելով, բայց  Հայաստանի տնտեսության մեջ ֆունդամենտալ ներդրումներ չեն անելու»։

Քաղաքագետը նշեց, որ այն, ինչ ասվում է Հայաստանում, և այն, ինչ ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպումներին, իրարից տարբերվում են, բայց ռուսական կողմը հետևում է, որոշակի հետևություններ անում։

«Օրինակ, այդ հետևություններից մեկը եղավ երեկ, երբ ՌԴ ԱԳՆ հստակ արձագանքեց Հայաստանի իշխանությունների կողմից տարածվող կեղծիքներին, որոնք հնչում են ՀՀ ԱԺ նախագահի մակարդակով, որ Ռուսաստանը հայկական կողմին ստիպում էր  հանձնել ամեն ինչ, դրա փոխարեն չստանալով ոչինչ»,- ասաց Բ. Մաթևոսյանը՝ նշելով, որ այս  փոքրիկ իրողություններն, այնուամենայնիվ, ազդում են ՌԴ-ի հետ Հայաստանի փոխհարաբերությունների վրա։

«Ճիշտ է, ՌԴ-ն կայացած պետություն է, ակնհայտ է, որ այստեղ իշխանության ով լինի, ռուսական կողմն աշխատելու է Հայաստանի հետ, քանի որ իրենք աշխատում են ինստիտուտների, պետության, ժողովուրդների հետ։  Բայց փաստ է, որ Հայաստանը լիներ ավելի կանխատեսելի գործընկեր, Հայաստանում լինեին իշխանություններ, որոնք իրենց գործունեության ընթացքում չհարվածեին Ռուսաստանի ռազմաքաղաքական շահերին տարածաշրջանում, վերաբերմունքը հայկական պետության հանդեպ կլիներ լրիվ այլ»,- ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր