Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով          Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

08 դեկ 2021 11:49

Առաջնագիծը պահող սպաները այլևս չեն ցանկանում ծառայել, թող տեսնեն Մեղրիի պոստերը ինչ վիճակում են

Անհետ կորած զինածառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը խորհրդարանի շենքի մոտ հայտարարեց, որ առաջնագիծը պահող սպաները այլևս չեն ցանկանում ծառայել՝ ստեղծված ոչ մարդկային պայմանների պատճառով։ Ըստ հարազատի՝ զինծառայողները մնացել են առանց հոգածության։


«Նախկինում Ջաբրայիլի սպաներից մեկը՝ Արթուրը, տեղափոխվել է Մեղրի։ Այնքան է այս վիճակից հուսալքվել, ուզում է դիմում գրի, դուրս գա։ Ասում է՝ չի դիմանում, այն պայմաններում, որ իրենք են մնում, ոչ ոք չի պատկերացնի։ Որ մեծ-մեծ բռթում են ԱԺ-ում, թող դեպուտատների մի խումբ գնա այսօր Մեղրիի պոստերը տեսնի ինչ վիճակում է, զինվորի վիճակը տեսնի։ Սպան ասում է՝ պալատկաների կարիք ունի, ասում է իրենց փողով են առնում դվիժոկներ, ծառ կտրելու սարքեր։ Խայտառակ վիճակ է մեր զորքերում, իսկ սրանք 200 հազար դոլար փող են տալիս, ավտո առնում»։


Ղուկասյանը նշեց, այս գործողությունները ու որոշումները իշխանության ներկայացուցիչները մշտապես են արել, միտումնավոր թուլացրել բանակը, հավելեց նաև այս կերպ մի շարք հայրենասեր տղաներ հուսահատված հեռանալու են ծառայությունից։


«Մեր զորքը շուտով մնալու է Ալեն Սիմոնյանի նման դասալիքների հրամանատարության ներքո»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր