ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

08 դեկ 2021 12:07

Մեր երեխաները բետոնի վրա սառում են,թող Աշոտիկին ուղարկի Բաքու, իր տղային նորմալ կվերաբերվեն

Խորհրդարանի մուտքի մոտ հավաքված գերեվարված և անհետ կորած զինծառայողների հարազատները հայտնեցին, որ իրենց հետ հանդիպել է իշխանական պատգամավորներից մեկը, որը համամիտ է իշխանության դիրքրոշմանման հետ։  Մասնավորապես՝ նա չի ցանկացել մեղադրել թիմակցին՝ Ալեն Սիմոնյանին։


Ըստ հարազատների, իշխող ուժի հայտարարությունները հիմք հանդիսացան ադրբեջանական մամուլում շահարկելու գերեվարված զինծառայողների հարցը։ Հարազատները պնդում են՝ Ալեն Սիմոնյանը չի տիրապետում իրավիճակին ու չէր պատկերացնում, որ իր իսկ հայտարարությունից հետո նման արձագանք կլիներ։


«Մեր հստակ պահանջն է, դուրս գալ ժողովրդի առաջ, տալ բացատրություն, տղամարդ գտնվել, առողջ դատողությամբ այսպես ասել՝ «մի քիչ գինովցած եմ եղել, հիմար արտահայտություն եմ արել, կներեք, սխալ եմ արել»»,- ասաց զինծառայողներից մեկի հարազատը։


Հարազատները նշեցին, որ ծնողները մեկ տարուց ավելի անորոշության մեջ սպասում են՝ հույսով, որ լուծելու են խնդիրները, բայց միաժամանակ որդիները Բաքվում սպասում են տուն վերադարձին։


«Մեր երեխաները բետոնի վրա սառում են, ինչ զրկանքների միջով են անցնում, ի՞նչ որոշումներ եք դուք կայացնում։ Մենք պահանջ ունենք։  Մեր ցանկացած տղա հերոս է, գնացին հանուն հողի ու հայրենիքի։ Չեք կարող ուղղակի քմահաճ որոշում կայացնել ու ձեր բիզնես պլանները կատարեք՝ թշնամու հետ համագործակցելով»։


Դիտարկմանը, որ Փաշինյանը հրաման է տվել զորքերը հետ քաշելու ու չկրակելու, հարազատները հիշեցրեցին նաև Փաշինյանի՝ նախկինում ասված հայտարարությունները։


«Վարչապետը նաև հայտարարում է, պատրաստ է տալ իր տղային՝ Աշոտիկին։ Հիմա ունի այդ հնարավորությունը։ Ինքը նաև ժամանակ է շահելու, թող Աշոտիկին ուղարկի Բաքու, իր տղային նորմալ կվերաբերվեն, չեն խոշտանգի որպես պետական այրի որդու՝ վերադարձնի մեր ռազմագերիներին ու անհետ կորածներին։ Քննարկումից հետո ինչ ճակատագիր կսպասվի Աշոտիկին, մեզ չի հետաքրքրում»,- ասաց հարազատը։


Հարազատները պնդեցին նաև, որ ԱԺ նախագահի համար նոր՝ 90 միլիոն արժողությամբ մեքենա են գնում, իսկ դիրքերը կահավորված չեն։


Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ համացանցում հայտնված տեսանյութից հետո երկրորդ օրն է` ոտքի են կանգնել գերեվարված, զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները։ Այսօր նրանք հավաքվել են ԱԺ մուտքի մոտ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր