Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

09 դեկ 2021 14:30

Հրապարակային ներողություն թող խնդրի.Ալեն Սիմոնյանը դատի է տվել ընդդիմադիր պատգամավորին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ դատի է տվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանին։
«Ես սուտ խոսելու հետ կապված հայց եմ ներկայացրել դատարան։ Տիկին Մանուկյանը վերջին 3 ամսում 4 նախադասություն է կարդում`տեքստի տարբեր տեղերում դնելով` ասֆալտը, Հունաստանը, բուքմեյքերական գրասենյակը, մյուսը չեմ հիշում։ Մի օր ես ձեզ կպատմեմ ձեր ղեկավարի նույն հունական կղզիների պատմությունները։ Ուղղակի չեմ ուզում մտնել անձնական դաշտ, բայց հետաքրքիր բաներ էին պատմում։ Ես չեմ իջնի այդ մակարդակին», - ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ Մանուկյանը ստիպված կլինի պատասխան տալ դատարանում ։ Սիմոնյանը վստահեցրեց, որ դատարանը նրան կպարտավորեցնի ներողություն խնդրել։
Հիշեցնենք` սեպտեմբերին համացանցում մի տեսանյութ էր հրապարակվել, որում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու Նիկոլ Փաշինյանի աներձագ, ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանն իրենց արձակուրդն էին վայելում Հունաստանի թանկարժեք ծովափնյա ռեստորանում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր