Եթե ԱԳՆ-ն հայտնի, որ կիսում է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, ուրեմն պետք է ժողովրդական զանգվածներին ոտքի հանել և սկսել հեղափոխություն

«Դրանից ավելի պարզ, ուրիշ ձևով ասել, նշանակելու էր` ես տալու եմ Արցախը։ Մենք եկել ենք ԱԳՆ և առաջին հերթին թույլ չենք տա, որ որևէ դավաճանական կառավարություն մեր հայրենիքի մի մասը հանձնի Ադրբեջանին։ ԱԳՆ-ից հստակ պահանջում ենք դիրքորոշում` արդյոք կիսում է Նիկոլ Փաշինյանի այդ խոսքերը, թե ոչ»։
Հոխիկյանը անդրադարձավ ոստիկանների կողմից իրենց մի քանի գործընկերներին բերման ենթարկելու գործողություններին՝ ընդգծելով, որ ոստիկանությունը հստակ պատվեր է կատարում։
«Եթե ԱԳՆ-ն հայտնի, որ կիսում է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, ուրեմն պետք է ժողովրդական զանգվածներին ոտքի հանել և սկսել հեղափոխություն։ Նիկոլ Փաշինյանը քաղցկեղ է, և պետք է ազատվենք այդ քաղցկեղից»։
Նշենք, որ Ազատագրական շարժումը բողոքի ակցիա է անում ԱԳ նախարարության շենքում, պահանջելով հստակ դիրքորոշում հայտնել օրեր առաջ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությանը։