Թոշակառուների հանդեպ նախընտրական «բարիացում»՝ բազմամիլիոնանոց պարգևավճարների ֆոնին. «Փաստ»          Փետրվարի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       2025 թվականն առաջին տարին էր մեր անկախացումից ի վեր, երբ չեղան սահմանային զnհեր, հիմա կա իրական խաղաղություն մեր տարածաշրջանում    

10 դեկ 2021 15:38

Ցավոք, ունենք զոհ և վիրավոր․ իրավիճակը հայ- ադրբեջանական սահմանին լարված է

Մենք արդեն տեղեկացրել էիք, որ այսօր,  ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա։ Քիչ առաջ տեղեկացանք, որ հայկական կողմը ցավոք ունի մեկ զոհ։ Նույն աղբյուրի փոխանցմամբ մեկ զինծառայող էլ ստացել է վիրավորում։ 
 
Փորձեցինք տեղեկություն ստանալ ՀՀ Պաշտպանության նախարարությունից, սակայն  ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։ Հավելենք, որ հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը, կրելով մարդկային կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր։ Այս պահին փոխհրաձգությունը շարունակվում է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր