Ապրիլի 16-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ.Հայկ Բաղդասարյանը, սկանդալային բացահայտումներ է ներկայացրել՝ Հովհանես Շահինյանի և Արշակ Կարապետյանի վերաբերյալ       Փարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին    

10 դեկ 2021 15:58

Նոյեմբերի 16-ին գերեվարվել է 32-33 զինծառայող․ առնվազն զարմանալի է, թե իշխանությունն ինչու ավելի փոքր թիվ հրապարակեց

Մինչև նոյեմբերի 16-ի միջադեպը մենք ունենք այս պահին հաստատված և դեռևս Ադրբեջանում պահվող 40 ռազմագերի, սակայն իրավապաշտպանների փաստահավաքությունը վկայում է, որ դա իրական թիվը չէ, հավելյալ առնվազն 80 անձ գտնվել է գերեվարման մեջ, բայց Ադրբեջանը հրաժարվում է պաշտոնականացնել նրանց գերեվարումը և նրանք այս պահին բռնի անհետացվածի կարգավիճակում են, ռազմագերիների ճակատագրի և նրանց իրավունքների շուրջ քննարկմանը ասաց հայ ռազմագերիների շահերը ՄԻԵԴ-ում ներկայացնող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։


Բռնի անհետացածների ճակատագրի վերաբերյալ տեղեկություններ, Սահակյանի խոսքով, փորձ է արվել ճշտել տարաբնույթ աղբյուրներով, սակայն մինչև այժմ տեղեկություն չկա՝ նրանք որևէ թաքստոցո՞ւմ են պահվում, թե՞ սպանված են և, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել նրանց դիերը։




Իրավապաշտպանը վերահաստատեց նաև իր հայտարարությունը՝ Սյունիքում նոյեմբերի 16-ին ծավալված ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմից գերեվարվածների թվի մասին. նրանք, Սահակյանի խոսքով, 3 տասնյակից ավելին են։


«Մեզ համար նաև ցավալի էր՝ գերեվարմանը հաջորդած օրերի ընթացքում պաշտոնականացվեց մի թիվ, որը չէր համապատասպանում իրականությանը։ Խոսում էին 12 կամ 13 գերեվարվածի մասին այն պարագայում, երբ միայն տեսանյութերի ուսումնասիրությամբ կարելի էր հիմնավորել ավելի մեծ թիվ, և քանի դեռ բոլոր հանգամանքներն ուսումնասիրված չէին, հայկական կողմը չէր կարող թիվ պաշտոնականացնել։ Նախկին միջադեպերով հայկական կողմն առհասարակ չէր հրապարակում թվեր, այդ թվերը հրապարակում էինք մենք, և ինձ համար առնվազն զարմանալի է, թե ինչո՞ւ փոխվեց վարքագիծը, ինչը միգուցե դրական էր, բայց այդ փոփոխության պարագայում ինչո՞ւ են հրապարակում ակնհայտորեն ավելի փոքր թիվ, քան իրականում է», - ասաց Սիրանուշ Սահակյանը՝ կրկնելով, որ իրավապաշտպանների ուսումնասիրության արդյունքով մոտ 32-33 զինծառայող է գերեվարվել։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր