Ուկրաինայում պատերազմի դեպքում Թուրքիան Ռուսաստանի դեմ դուրս չի գա. Bloomberg
![](https://factor.am/wp-content/uploads/2021/09/%D5%8A%D5%B8%D6%82%D5%BF%D5%AB%D5%B6-%D4%B7%D6%80%D5%A4%D5%B8%D5%B2%D5%A1%D5%B6.jpg)
Նրա խոսքով՝ դա տեղի չի ունենա նույնիսկ՝ հաշվի առնելով Անկարայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և ուկրաինական կողմի հետ ռազմական համագործակցության ամրապնդումը Bayraktar TB2 անօդաչու սարքերի վաճառքի տեսքով։
«Թուրքիան Ուկրաինայում իր քայլերը չի համաձայնեցնում Վաշինգտոնի հետ, այլ գործում է ինքնուրույն՝ սեփական շահերը պաշտպանելու համար»,- պարզաբանել է աղբյուրը՝ հիշեցնելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքականությունը կենտրոնացած է մանևրելու վրա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին Էրդողանը հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է միջնորդ դառնալ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև:
«Մենք տարածաշրջանում խաղաղության կողմնակից ենք… Մենք բազմիցս քննարկել ենք այդ հարցերը բարեկամ Ռուսաստանի և հատկապես պարոն Պուտինի հետ: Մենք պատրաստ ենք միջնորդել՝ բանակցություններ վարել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ պարոն Պուտինի հետ: Մենք ցանկություն ունենք մասնակցել այս հարցի լուծմանը»,- ասել էր Էրդողանը։
Կիևն այս առաջարկը ողջունել էր, իսկ Մոսկվայում ասել էին, որ դա հնարավոր չէ այն պարզ պատճառով, որ ՌԴ հակամարտության կողմ չէ: