«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներ են չեղարկվել ու հետաձգվել          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 13-ի համար       Դեկտեմբերի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

11 դեկ 2021 14:20

Ալեն Սիմոնյանը փորձում է իր պաշտոնանկության հարցը որպես պետությանը սպառնացող վտանգ ներկայացնել

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն արձագանքել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որը հայտարարել էր, թե այն օրերին, երբ Հայաստանի շուրջ կարևոր դիվանագիտական պրոցեսներ են ընթանում, կրակոցներ են հնչում Հայաստանի սահմանների ուղղությամբ, ընդդիմությունը պահանջում է իր հրաժարականը:


«Ալեն Սիմոնյանը ոնց լայքի և շեֆերին հաճոյանալու (տարբեր ժամանակներում՝ տարբեր շեֆերի) համար ստատուս գրող կար՝ այդպես էլ մնացել է: Նաև այն պատճառով, որ առանց «Պատիվ ունեմ» խմբակցության գրավոր որոշումը (որը մենք ներկայացնելու էինք երկուշաբթի օրվա ֆրակցիայի նիստին) ստանալու, ենթադրում եմ, հիմնվելով Պետրոս Ղազարյանի հաղորդման ժամանակ հնչեցրածս կարծիքի վրա ստատուս է գրում՝ փորձելով իր պաշտոնանկության հարցը որպես պետությանը սպառնացող վտանգ ներկայացնել», - ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
 
Պատգամավորը հարց է հնչեցրել է՝ հետաքրքիր է, իսկ Հունաստանում պարելիս կամ «խնայողությունների» հաշվին թանկարժեք մեքենա գնելիս էլ էր Ալեն Սիմոնյանը մտածում պետությանը սպառնացող վտանգի մասին:
 
«Պետությանը սպառնացող վտանգը հենց ձեր նմանների կակիստոկրատիան է: Ու մեծ հաշվով Ալեն Սիմոնյանը իր խոսքի արժեքը գիտակցելու, լրջանալու խնդիր ունի. գերիների նկատմամբ «մեղադրական դատավճիռ» կայացնելուց ու նրանց դասալիք հռչակելուց հետո, երկրի համար բախտորոշ ժամանակահատվածում հայ-ռուսական հարաբերությունները փչացնելուց հետո, միակ ճիշտ քայլը կլիներ գոնե լռելը:
 
Իսկ ինչ վերաբերվում է սահմանին առկա կրակոցներին, ապա պետք է նշեմ՝ քանի ձեր իշխանությունը պետության ղեկին է, սահմանին անընդհատ կրակելու են, անընդհատ նոր զոհեր և գերեվարման դեպքեր են գրանցվելու․ Հայաստանը շարունակելու է նոր տարածքներ կորցնել», - շեշտել է ընդդիմադիր պատգամավորը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր