Իսակովի պողոտայում «BMW»-ն բшխվել է «Mercedes»-ին, ապա թիվ 61 երթուղին սպասարկող ավտոբուսին, կան վիրшվորներ          Մայիսի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Այսօր մեր ժողովրդի համար ամոթալի ու խայտառակ օրերից մեկն է, անգամ 20 օր Փաշինյանի՝ երկրի ղեկավար մնալը վտանգավոր է    

13 դեկ 2021 16:14

Եթե այլ ելք չունենանք, մենք էլ կօգտվենք այդ կոշտ միջոցից. Լուկաշենկոն սպառնացել է դադարեցնել գազի տարանցումը Եվրոպա

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկիրը կարող է դադարեցնել գազի տարանցումը դեպի Եվրոպա, եթե Արևմուտքի պատժամիջոցները Մինսկին դնեն արտակարգ դրության մեջ, և այլ կերպ պատասխանելու տարբերակ չլինի, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


«Եթե նրանց կողմից սահմանված կամ ապագայում սահմանվելիք պատժամիջոցները մեզ դնեն արտակարգ դրության մեջ, և մենք ելք չունենանք այլ միջոցներով արձագանքելու նրանց պատժամիջոցներին, մենք կօգտվենք այդ կոշտ միջոցից», - ասել է Լուկաշենկոն թուրքական TRT հեռուստառադիոընկերությանը՝ մեկնաբանելով գազի տարանցումն արգելափակելու հնարավորությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր